Նոյեմբերի 16 2022

Պետական ֆինանսական աջակցություն ստացած, ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում (Pomegranate Film Festival) արժանացել է «Լավագույն խաղարկային ֆիլմ» մրցանակին։

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորելով ֆիլմի ստեղծագործական կազմին մաղթում է հաջողություններ։ Ֆիլմը կարող եք դիտել նաև առցանց ստորև նշված հղումով մինչև նոյեմբերի 20-ը՝ ԱՄՆ-ում և Կանադայում, կրկին «Նուռ» կինոփառատոնի (Pomegranate Film Festival) շրջանակում: watch.eventive.org/pomegranate

 

«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է՝ Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ։ 

 

Գերմանացի լրագրողՌոբերտ Ստերնվալը, 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի հետ․․․ ավելին՝ ncca.am

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը