ՀԱՅԿԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԸ՝ ԵՆԹԱԳՐԵՐՈՎ

 

Սկսած 2020 թվականից՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախաձեռնել է հայկական դասական ֆիլմերի անգլերեն և ֆրանսերեն ենթագրերի տեղադրման աշխատանքները: Մինչ այդ միայն աննշան թվով հայկական ֆիլմեր են ունեցել ենթագրեր, ինչի պատճառով տարիներ շարունակ չեն հայտնվել միջազգային էկրաններին և առցանց (streaming) հարթակներում: Սակայն այսօր, Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում է անգլերեն ենթագրերով սովետահայ, ինչպես նաև ժամանակակից ֆիլմերի ընտրանու անընդհատ համալրվող կատալոգը, որը ներառում է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Տունը հրաբխի վրա» (ռեժ. Համո Բեկնազարյան, 1928թ.), «Նռան գույնը» (ռեժ. Սերգեյ Փարաջանով, 1969թ.), «Կարինե» (ռեժ. Արման Մանարյան, 1967թ.), «Բարև, ես եմ» (ռեժ. Ֆրունզե Դովլաթյան, 1965թ.), «Սարոյան եղբայրներ» (ռեժ. Ֆրունզե Դովլաթյան, 1966թ.), «Մենք ենք, մեր սարերը» (ռեժ. Հենրիկ Մալյան, 1969թ.), «Հայրիկ» (ռեժ. Հենրիկ Մալյան, 1972թ.), «Կտոր մը երկինք» (ռեժ. Հենրիկ Մալյան, 1982թ.), «Խաթաբալա» (ռեժ. Յուրի Երզնկյան, 1971թ.), «Աշնան արև» (ռեժ. Բագրատ Հովհաննիսյան, 1977թ.):

 

«Բարև ես եմ»

(ռեժ. Ֆրունզե Դովլաթյան, 1965թ.)

 

«Ավդոյի մեքենան»

(ռեժ. Դմիտրի Կեսայանց, 1966թ.)

 

 «Կարինե»

(ռեժ. Արման Մանարյան, 1967թ.)

 

     

«Մենք ենք, մեր սարերը»

(ռեժ. Հենրիկ Մալյան, 1969թ.)

 «Հայրիկ»

(ռեժ. Հենրիկ Մալյան, 1972թ.)

«Թթենի»

(ռեժ. Գենադի Մելքոնյան, 1979թ.)

     
   

««Տատիկ» օթելը»

(ռեժ. Վիգեն Չալդրանյան, 1980թ.)

   
     
     
     

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը