ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻ (այժմ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ) ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԻՄԱԺ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

Եվրիմաժը (Eurimages) Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության ամենախոշոր հիմնադրամն է, գործում է 1989թ․-ից։ Եվրիմաժին անդամակցում է Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 38 երկիր (այդ թվում Հայաստանը), և Կանադան։

Հայաստանը Եվրիմաժի անդամ է դարձել 2016թ․ հունվարին։

 

Անդամակցության առավելություններն են՝ Հայաստանը միացել է Եվրոպական և միջազգային կինոարտադրության ցանցին, տեսանելի է դարձել որպես ֆիլմարտադրող երկիր, Հայաստանի կինոարտադրության առջև բացվել են եվրոպական կինոշուկայի դռները: Եվրիմաժը նաև աջակցում է կինոթատրոններին և տեղական դիստրիբուցիոն ցանցի զարգացմանը, ուսուցանում  է երիտասարդ հայ կինոգործիչներին միջազգային չափորոշիչներին համապատասխան  կինոնախագծերի փաթեթներ կազմելու և  հայտեր ներկայացնելու համար:

 

2017թ․-ից Երևանի «Կինոմոսկվա» կինոթատրոնը ներգրավվել է Եվրիմաժի կինոթատրոնների ցանկում և ամենամյա ֆինանսական աջակցություն է ստանում եվրոպական ֆիլմերի ցուցադրման և տարածման համար: Եվրիմաժի աջակցությունն է ստացել նաև ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը։

 

Հայաստանն անդամակցելով Եվրիմաժին՝ ապահովում է Եվրիմաժի Կառավարման խորհրդում և Գործադիր կոմիտեում հայկական կողմի ակտիվ մասնակցությունը, հայկական կամ հայկական մասնակցությամբ կինոնախագծերի ֆինանսավորումը,  համատեղ արտադրության համար անհրաժեշտ կապերի ստեղծումը:

 

2018թ․ մարտին  ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Հայաստանում կայացել է Եվրիմաժի Կառավարման խորհուրդի 150-րդ համաժողովը՝ մեծապես նպաստելով Եվրիմաժում Հայաստանի վարկանիշի բարձրացմանը։

 

Եվրիմաժ հիմնադրամի ֆինանսական աջակցություն է տրամադրվել  հետևյալ ֆիլմերին․

 

2016թ. «Սպիտակ» Ալեքսանդր Կոտ, Գեղարվեստական Ռուսաստան, Հայաստան
2017թ. «Ֆաբրիկա» Յուրի Բիկով, Գեղարվեստական Ռուսաստան, Ֆրանսիա, Հայաստան
2018թ. «Երբ որ քամին հանդարտվի» Նորա Մարտիրոսյան, Գեղարվեստական Ֆրանսիա, Բելգիա, Հայաստան
2019թ. «Ավրորայի լուսաբացը» Իննա Սահակյան, Վավերագրական անիմացիոն Հայաստան, Գերմանիա, Լիտվա
2021թ. «Լուկա» Ջեսսիկա Վուդվորթ, Գեղարվեստական Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա, Հայաստան
2024թ. «Արամի երկիր» Թամարա Ստեփանյան, Գեղարվեստական Հայաստան, Ֆրանսիա
2025թ. «Զակո» (Cartoon Movie-ում համատեղ արտադրության մրցանակ) Տիգրան Առաքելյան, Անիմացիոն, Հայաստան, Ֆրանսիա

 

Եվրիմաժի պաշտոնական կայքէջ՝ www.coe.int/eurimages

Եվրիմաժի աջակցման ծրագրեր՝  www.coe.int/eurimages/programmes

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը