ԱՌԱՋԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ․ ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ՄՈՌԱՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑԸ

 

Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» (1930թ․) փաստագրական համր դրաման, որը ստեղծվել է սովետահայ կինոյի ձևավորումից հինգ տարի հետո, բացառիկ տեղ է գրավում ոչ միայն հայկական, այլև խորհրդային կինոպատմության տարեգրությունում։ Միահյուսելով արխիվային նյութերը, բեմադրված տեսարանները և դիտողական կադրերը՝ Բեկնազարյանը ստեղծել է Հայաստանի խորհրդային հանրապետության առաջին տասնամյակի պոետիկ և կալեյդոսկոպիկ հրաշալի պատկերը։ Շրջանցելով ֆիլմափաստագրման ավանդական մոտեցումները՝ ռեժիսորը գրեթե սյուրռեալիստական հարթության հասավ իր ամենաավանգարդային ստեղծագործությունում, որը հիրավի կարելի է համարել փաստագրական կինոյի վաղ ժամանակաշրջանի ինքնաբավ գոհարներից մեկը։ Մեկ տասնամյակ հետո աշխատելով բոլորովին այլ պայմաններում՝ խորհրդային կինեմատոգրաֆիայի հանդեպ Ստալինի գաղափարախոսական խիստ վերահսկողության ներքո, Բեկնազարյանին հաջողվեց շարունակել մարդասիրական մեծ պատմությունների իր ուսումնասիրությունը «Դուստրը» հակաֆաշիստական հուզիչ ֆիլմում (1942թ)։ Այս երկու ֆիլմերը, որոնք գործնականում թողարկումից հետո ոչ ոք չի դիտել, բացահայտում է ռեժիսորի կինոարվեստի հարուստ բազմազանությունը և նրա աշխատանքի հիմքում ընկած խոր ունիվերսալիստական գաղափարները։

 

Համո Բեկնազարյանի 130-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը (այժմ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամ) 35 մմ պոզիտիվ արխիվային կինոժապավեններից թվայնացրել և վերականգնել է «Երկիր Նաիրի», «Տունը հրաբխի վրա» և «Դուստրը» ֆիլմերը, որոնց նոր 4K տարբերակները ցուցադրվել են միջազգային փառատոններում։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը