Ռեժիսոր(ներ) Ջիվան Ավետիսյան
Սցենարիստ(ներ) Արտավազդ Եղիազարյան, Մկո Մալխասյան
Օպերատոր(ներ)Ռիտիս Կուրկուլիս
Առաջին ցուցադրություն2019
Դերասան(ներ)Ռիխարդ Զամել, Տատյանա Սպիվակովա, Սոս Ջանիբեկյան, Լեոնարդաս Պոբեդոնոսցևաս, Նաիրա Զաքարյան, Նինա Կրոնյագեր, Բենեդիկտ Ֆրեյթագ
Պրոդյուսեր(ներ)Մասիս Բաղդասարյան, Կեստուտիս Դրազդաուսկաս
Ընկերություն(ներ)«Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամ, «Արթբոքս» կինոընկերություն
91 րոպե
Գերմանացի լրագրող ՌՈԲԵՐՏ ՍՏԵՐՆՎԱԼԸ (50 տարեկան), 2016թ․-ին վերադառնում է Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը։ Լրագրողական հետաքննության արդյունքում ծանոթանում է երիտասարդ օպերային երգչուհի ՍՈՖԻԱ ՄԱՐՏԻԻ (35 տարեկան) հետ։ Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումները արթնացնում են փոխադարձ սիրո զգացմունքը, սակայն պարզվում է, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի աղջիկն է, ում 1992թ․ին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ապա՝ յուրացրել նրա մարտի դաշտում արված լուսանկարները...
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը