ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐ, ՀԱՐԹԱԿՆԵՐ, ԾՐԱԳՐԵՐ

 

Կինոշուկաներ, գիտաժողովներ և այլ ոլորտային միջոցառումներ, հարթակներ կամ ծրագրեր,

որտեղ ցանկալի է Հայաստանի մասնակցությունը

 

Կինոշուկան կինոարտադրանքի «ցուցահանդես-վաճառք» է, որտեղ  մասնակից կինոարտադրողները կարող են ցուցադրել նոր, ինչպես նաև անավարտ ֆիլմերից հատվածներ և նյութեր՝ դրանք վաճառքի նպատակով ներկայացնելու համար տարբեր կինոդիստրիբուցիայով զբաղվող ընկերությունների, շահագրգիռ կազմակերպությունների, անկախ արտադրողների, փառատոների և այլ հարթակների ներկայացուցիչներին: Կինոարտադրողը հնարավորություն ունի կինոշուկայի շրջանակներում ներկայացնել իր գովազդային նյութերը` կատալոգներ, բրոշյուրներ, ցուցապաստառներ, տեսանյութեր և այլն: Այստեղ կնքվում են  համագործակցության պայմանագրեր, ձեռք են բերվում պայմանավորվածություններ, ընթանում են բանակցություններ, անցկացվում են գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, թեմատիկ քննարկումներ, վարպետության դասեր և այլն: Կինոշուկային մասնակցությունը մասնագիտական ինքնազարգացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս կինոարտադրողներին և ռեժիսորներին ձևավորել պատկերացում այն մասին, թե ինչն է հետաքրքիր  հանդիսատեսին: Այն հնարավորություն է ընձեռում գործարար կապերի հաստատմանը, ինչպես միջազգային կինոընկերությունների ներկայացուցիչների, այնպես էլ դիստրիբյուտորների հետ:

Որոշ կինոշուկաներ կազմակերպվում են որպես անկախ միջոցառումներ, իսկ մյուսներն անցկացվում են խոշոր կինոփառատոներին զուգահեռ: Ելնելով վերոնշյալից՝ առանձնացնում ենք ներկայումս աշխարհում գործող ամենավարկանիշային կինոշուկաները, որոնց մասնակցությունը շատ կարևոր և նպատակային է թե՛ Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի ձևավորման, թե՛ հայ արտադրողի մասնագիտական առաջխաղացման և թե՛ արտադրանքը միջազգայնացնելու համար:

 

MARCHE DU FILM

Մաղշե դյու ֆիլմ

Անցկացման երկիր` Ֆրանսիա

Ժամանակահատված՝ մայիս

Կայք ՝ www.marchedufilm.com

Տարիներ շարունակ Marché du Film-ը և Festival de Cannes-ը ձևավորում էին մեկ մետաղադրամի երկու կողմեր՝ դառնալով համաշխարհային կարևոր իրադարձություն կինոյի աշխարհում:  Marché du Film-ն այսօր համախմբում է կինոյի արդյունաբերության ավելի քան 12,500 մասնագետի,  որոնք մեկնում են Կանն՝ ներկայացնելու և հայտնաբերելու տարեկան շուրջ 4000 նոր կինոնկար և նախագիծ:

 

EUROPEAN FILM MARKET (EFM)

Եվրոպական կինոշուկա

Անցկացման երկիր՝ Գերմանիա

Ժամանակահատված՝  փետրվար

Կայք՝ www.efm-berlinale.de

Աշխարհի ամենավարկանիշային կինոշուկաների ցանկում, անկասկած, առաջատար դիրքերում է  Բեռլինի միջազգային կինոփառատոնին կից Եվրոպական կինոշուկան: Որպես տարվա առաջին գլխավոր կինոշուկա՝ EFM-ն ուժեղ դիրքում է և ծառայում է որպես կողմնացույց՝ նոր ֆիլմերի առաջխաղացման համար:

 

ANNECY INTERNATIONAL ANIMATION FILM MARKET

Անսիի միջազգային անիմացիոն կինոշուկա

Անցկացման երկիր՝ Ֆրանսիա

Ժամանակահատված՝ հունիս

Կայք՝ www.annecy.org

Անսիի միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում գործող անիմացիոն կինոնկարների շուկան 12 տարիների ընթացքում շարունակում է աճել՝ ընդլայնելով իր աշխարհագրությունն ու ընդգրկելով շատ երկրների ներկայացուցիչներ:

 

ASIAN FILM MARKET

Ասիական կինոշուկա

Անցկացման երկիրը՝ Հարավային Կորեա

Ժամանակահատվածը՝ հոկտեմբեր

Կայք՝ www.asianfilmmarket.org

Ասիական կինոշուկան կինոարտադրանքի ընդհանուր շուկա է, որը գործում է Բուսանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում:   

 

AMERICAN FILM MARKET SANTA MONICA

Ամերիկյան կինոշուկա

Անցկացման երկիրը՝ Ամերիկա

Ժամանակահատվածը՝ նոյեմբեր

Կայք՝ www.americanfilmmarket.com

Ամերիկյան կինոշուկան աշխարհում ամենաարդյունավետ վայրերից մեկն է ֆիլմերի ձեռքբերման, զարգացման և ցանցային իրադարձություններին մասնակից դառնալու համար: Ի տարբերություն American International Film Festival փառատոնի, որի շրջանակներում գործում է այս կինոշուկան, AFM-ը հարթակ է, որտեղ ամեն տարի ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարի գործարքներ են կնքվում` ինչպես ավարտված կինոնկարների, այնպես էլ զարգացման և արտադրության փուլում գտնվող կինոնկարների համար: AFM-ում մասնակիցները կարող են հայտնաբերել առկա կինոնկարների և նախագծերի ամբողջական գլոբալ կատալոգը, հաճախել 50+ համաշխարհային կարգի գիտաժողովների, կլոր սեղանների և շնորհանդեսների:

 

EAST SILVER MARKET

Անցկացման երկիրը՝ Չեխիա

Ժամանակահատվածը՝ հոկտեմբեր-նոյեմբեր

Կայք՝ www.ji-hlava.com

Ji.hlava-ն վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնին կից Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վավերագրական ֆիլմերի կինոշուկա է: 

 

SUNNY SIDE OF THE DOC

Անցկացման երկիր՝ Ֆրանսիա

Ժամանակահատված՝ հունիս

Կայք՝ www.sunnysideofthedoc.com

Համատեղ արտադրության  վավերագրական ֆիլմերի և կինոնախագծերի առաջատար հավաքատեղի, որտեղ ամեն տարի համախմբվում են ոլորտի շուրջ 2000 լավագույն մասնագետ, անց են կացվում ինֆորմացիոն, կրթական, համագործակցային և այլ հանդիպումներ:

 

THESSALONIKI INTERNATIONAL DOC MARKET

Անցկացման երկիր՝ Հունաստան

 ժամանակահատված՝ մարտ

Կայք՝ www.filmfestival.gr

Շուկայի առաջնային նպատակն է խթանել ժամանակակից վավերագրական ֆիլմերի առևտրային ներուժը` ներկայացնելով տարվա միջազգային վավերագրական արտադրության վառ, ներկայացուցչական օրինակներ ու հնարավորություն ընձեռել հույն և արտասահմանյան ռեժիսորներին համագործակցության նոր կապեր ձևավորելու համար:

 

DOC OUTLOOK INTERNATIONAL MARKET

Անցկացման երկիր՝ Չեխիա

Ժամանակահատված՝ հոկտեմբեր-նոյեմբեր

Կայք՝ www.dokweb.net

Doc Outlook-International Market-ը (DOCM) ստեղծվել է որպես վավերագրական ֆիլմերի  միջազգային  կարևոր հանդիպման վայրերից մեկը: Գնորդներն ու դիստրիբյուտորները DOCM-ն օգտագործվում են որպես կինոնկարների իրացման հարթակ, իսկ կինոարտադրողներն օգտվում են համարտադրության շուկայի տարբեր առաջարկներից, սեմինարներից և պանելային քննարկումներից:

 

MIPTV - The World’s Audiovisual and Digital Content Market

Անցկացման երկիր՝ Ֆրանսիա

Ժամանակահատված՝ ապրիլ

Կայք՝ www.miptv.com

MIPTV-ն հեռուստատեսային ծրագրերի մասնագիտացված շուկա է` հայտնի իր ծրագրային և ներկայացուցչական բազմազանությամբ: Շուկան կարևոր նշանակություն ունի ռադիոհեռարձակման իրավունքի ձեռքբերման և վաճառքի, համատեղ արտադրության, ֆինանսավորման, համագործակցության, կորպորատիվ համախմբման, միջսահմանային ներդրումների և պահանջարկի կանխորոշման, ինչպես նաև միջազգային առևտրի ասպարեզում ընկերության ծրագրային և դիրքային տեղակայման համար:

 

MIPCOM - The International Market for Audiovisual and Digital Content

Թվային և աուդիովիզուալ բովանդակության միջազգային շուկա

Անցկացման երկիր՝ Ֆրանսիա

Ժամանակահատված՝ հոկտեմբեր

Կայք՝ www.mipcom.com

MIPCOM-ը թվային և աուդիովիզուալ բովանդակությամբ ընկերությունների համար ամենանշանավոր իրադարձություններից մեկն է, քանի որ այստեղ հնարավոր է գնել և վաճառել հեղինակային իրավունքներ, գտնել համատեղ արտադրողներ, ֆինանսավորում, ներդրումներ, գործընկերներ, տեղեկանալ շուկայի ժամանակակից պահանջարկներին, ինչպես նաև հաջողությամբ դիրքավորել ընկերությունը համաշխարհային բիզնես ասպարեզում: MIPCOM-ին նախորդում է MIPJunior-ը՝ մանկական և երիտասարդական ծրագրերի միջազգային ցուցահանդեսը:

 

WORLD CONTENT MARKET

Անցկացման երկիր՝ Ռուսաստան/Ղազախստան

Ժամանակահատված՝ սեպտեմբեր/նոյեմբեր

Կայք՝ www.worldcontentmarket.com

Միջազգային շուկա և գիտաժողովներ, որոնք ուղղված են հեռուստատեսային և թվային բովանդակության ստեղծմանը, բաշխմանն ու թվայնացմանը/դրամայնացմանը: Կինոշուկան հիմնականում թիրախային է ԱՊՀ երկրների կինոյի և աուդիովիզուալ ոլորտի արտադրողների համար: Հիմնականում անց է կացվում Ռուսաստանում և Ղազախստանում:

 

ԱՇԽԱՐՀԻ ԱՅԼ ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐ

 

Hong Kong International Film & TV Market (FILMART)

Where: Hong Kong

When: March

Learn more at www.hkfilmart.com

 

Hot Docs

Where: Toronto, Canada

When: April/May

Learn more at www.hotdocs.ca

 

Independent Film Week / Project Forum (formerly known as IFP Market)

Where: New York, New York

When: September

Learn more at www.ifp.org

 

INPUT (International Public Service Television Screening Conference)

Where: International location changes every year

When: May

Learn more at www.input-tv.org

 

TIFFCOM (Content Market at the Tokyo International Film Festival)

Where: Tokyo, Japan

When: October

Learn more at www.tiffcom.jp

 

MIFED International – Film and Multimedia Market

Where: Milan, Italy

When: October

Learn more at www.mifed.com

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐ ՀԱՄԱԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ /ընտրված/

International Coproduction Film Markets (selected)

 

CineMart, Rotterdam IFF, The Netherland

Berlinale Co-production Market, Berlin (in the frames of European Film Market)

Sofia Meeting, Bulgaria

Pitching du Réel, Nyon, Switzerland

Cannes Co-production Market, Cannes, France (in the frames of Marche du Film)

GAIFF Pro Regional Co-production Market, Golden Apricot IFF, Yerevan, Armenia

Cinelink, Sarajevo

The Forume, IDFA Documentary IFF, Amsterdam

Mannheim Meetings, Mannheim, Germany

Connecting Cottbus (CoCo), Cottbus, Germany

European Cinema & Audiovisual Days, TorinoLab, Turin, Italy

New Cinema Network, Italy

CentEast Market, Warsaw IFF, Poland

Crossroads, Thessaloniki IFF, Greece

International DOK Leipzig Co-Production Meeting, Leipzig, Germany

Baltic Event, Black Nights IFF, Tallinn, Estonia

 

ԱՅԼ ԿԱՐԵՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՇՈՒԿԱՆԵՐ ՀԱՄԱԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 

(international co-production)

 

A place in Europe: Work in Progress, Alba, Italy

BUFF Financing Forum, Malmö, Sweden

Cartoon Forum, Ludwigsburg, Germany

Cartoon Movie, Potsdam, Germany

Cinekid Junior Film Market, Amsterdam, the Netherlands

Discopro, Budapest, Hungary

Documentary in Europe, Bardonnechia, Italy

Lisbon Docs, Lisbon, Portugal

Mannheim Meetings, Mannheim, Germany

Medimed, Sitges, Spain

New Cinema Network, Rome, Italy

Open Doors, Locarno, Switzerland

Paris Projects, Paris, France

Pitching du Réel, Nyon, France

Pitching Forum, Barcelona, Spain

Share your Slate, Berlin, Germany

The Forum, Amsterdam, The Netherlands

 

Trans-national co-production

(հիմնականում Եվրոպական երկրների համար)

 

B2B Belgrade Industry Meetings, Belgrade, Serbia

Baltic Sea Forum for Documentary, Riga, Latvia

Co-Production Forum, San Sebastian, Spain 

Co-Production Forum, Rome, Italy

East European Forum, Jihlava, Czech Republic

Forum Francophone de la Production, Namur, Belgium

Holland Film Meeting, Utrecht, the Netherlands

Made in NRW, Cologne, Germany

Nordisk Forum, Malmö, Sweden

Rencontres de la Coproduction Francophone, Paris, France

 

ՀԱՐԹԱԿՆԵՐ

 

PRODUCERS NETWORK

Կայք` www.theproducersnetwork.com 

Ճանաչված հարթակ է այն կինոարտադրողների համար, որոնք որոշել են հնարավորինս արդյունավետ կերպով օգտագործել իրենց ժամանակն ու ներկայությունը Կաննի միջազգային կինոփառատոնին և Մարշե դյու Ֆիլմ կինոշուկային: 15 տարի առաջ հիմնադրված պրոդյուսերական աշխատաշուկան հրավիրում է աշխարհի շուրջ 500 արտադրողի՝ մասնակցել հանդիպումների, միջոցառումների և քննարկումների, որոնք կազմակերպված են համատեղ արտադրության միջազգային կինոնախագծերի ստեղծմանը խթանելու նպատակով:

 

 

BERLINALE TALENTS

Կայք` www.berlinale-talents.de

Բեռլինալե միջազգային կինոփառատոնի հետ համատեղ անցկացվող և մեկ շաբաթ տևողությամբ գիտաժողովների և դասախոսությունների շարք` նախատեսված երիտասարդ կինոգործիչների համար: Բեռլինի միջազգային կինոփառատոնի սկսնակ կինոռեժիսորների, հեռուստատեսային նովելների ռեժիսորների և նոր տաղանդների բացահայտմանն ուղղված այս միջոցառմանը կարող են մասնակցել շուրջ 250 սկսնակ կինոգործիչներ:

 

 

EAVE

Կայք` www.eave.org 

EAVE-ն կինոնախագծերի զարգացման, մասնագիտական վերապատրաստման և ցանցային մարքեթինգ իրականացնող մասնագիտացված կազմակերպություն է: Այն աշխատում և համագործակցում է եվրոպական, ռուսական, լատինամերիկյան, արաբական, ասիական և աֆրիկյան շատ արտադրողների հետ: Հիմնադրվել է 1988 թ.՝ ունենալով հստակ նպատակ` մեկ վայրում համախմբել տարբեր տարածաշրջաններում բնակվող արտադրողների` ստեղծելով այնպիսի ցանց, որը նպաստավոր միջավայր կհանդիսանա միջազգային համարտադրության զարգացման համար:

 


ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿՆԵՐ ԵՎ ԹՐԵՅՆԻՆԳՆԵՐ

Source for information:

www.eave.org

www.creative-europe-media.eu

www.academiccourses.com/Directing

www.academiccourses.com/Film-Production

www.focal.ch

 

Հիմնադրամներ և այլ ոլորտային կառույցներ, որտեղ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության անդամակցությունը

 

Կինոյի համաշխարհային զարգացումն ունի ավելի քան մեկդարյա պատմություն: Մեր օրերում կինոն երկրի տնտեսության մաս կազմող արդյունաբերական ոլորտ է, որը կարող է մեծ եկամուտներ բերել: Պետական աջակցությունը ոլորտի զարգացման համար առաջնային է և դուրս է քննարկումից, սակայն գաղտնիք չէ, որ միայն պետական աջակցությունը բավարար չէ կինո նկարահանելու համար:

Աշխարհում գոյություն ունեն կինոյի արտադրության բազմաթիվ հիմնադրամներ, որոնց անդամակցությունը օգնում է անդամակցող երկրի արտադրողներին հավելյալ միջոցներ հայթայթել իրենց նախագծերի իրականացման համար:

Ստորև ներկայացնում ենք այն հիմնադրամները, որտեղ Հայաստանն արդեն իսկ անդամագրված է, ինչպես նաև այնպիսիք, որոնց անդամակցությունը համարում ենք հեռանկարային և արդյունավետ:

Այսպիսով, դեռևս 2016 թվականի հունվարից Հայաստանը դարձավ Եվրիմաժի անդամ, որը եվրոպական համատեղ արտադրության ամենախոշոր ֆոնդերից է: Այս կարճ ժամանակահատվածում մենք ունեցանք շոշափելի արդյունքներ /www.ncca.am/eurimages/:

2012-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնը դարձել է Եվրոպական տեսաձայնային  Oբսերվատորիայի անդամ:

Ներկայումս Կինոկենտրոնը բանակցություններ է վարում Կինոարխիվների միջազգային ֆեդերացիային՝ FIAF և FILM NEW EUROPE հարթակին անդամակցելու նպատակով: 

 

EURIMAGES- EUROPEAN CINEMA SUPPORT FUND  

Եվրիմաժ

Կայք՝ www.coe.int

Եվրիմաժը (Eurimages) համատեղ կինոարտադրության, կինոնկարների վարձույթի և ցուցադրության աջակցության հիմնադրամ է, որը ստեղծվել է 1988թ. Եվրոպայի խորհրդին առընթեր, և առ այսօր 38 անդամ պետություն ունի (Հայաստանը ներառյալ): Նախկին Խորհրդային հանրապետություններից Եվրիմաժի անդամ են՝ Ռուսաստանը, Բալթյան երկրները և Վրաստանը:

 

EUROPEAN AUDIOVISUAL OBSERVATORY

Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիա

Կայք՝ www.obs.coe.int

Օբսերվատորիան (Դիտարան) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը գործում է տեղեկատվության ոլորտում: Եվրոպական տեսաձայնային  Օբսերվատորիային  անդամակցելը ապահովում է Կինոկենտրոնի տեսանելիությունը միջազգային ասպարեզում: Օբսերվատորիայի հիմնական դերն է՝ Եվրոպայի տեսալսողական շուկայի մոնիտորինգը և հեռուստատեսային ու կինոարտադրության, իսկ վերջին տարիներին նաև համացանցային ծառայությունների ամփոփագրումը։

 

FILM NEW EUROPE

Կայք՝ www.filmneweurope.com

Film New Europe տեղեկատվական հարթակը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կինոարդյունաբերական ոլորտի մասնագետների շփման հիմնական ցանցային հարթակն է: Film New Europe ասոցիացիայի խորհուրդը բաղկացած է տարածաշրջանի ամենակարևոր կինոընկերությունների ղեկավարներից: Այս հարթակին անմիջականորեն աջակցում է Creative Europe Media ծրագիրը, ինչպես նաև համագործակցում է եվրոպական հայտնի կինո, դիստրիբուցիոն և մեդիաընկերությունների հետ (Europa Distribution, Europa Cinemas և այլն): Այստեղ անդամագրված են կինոոլորտի ավելի քան 18.000 ներկայացուցիչ, 2000 կինոլրագրող, ավելի քան 2200 տեղական և միջազգային կինոփառատոներ: 

 

HUBERT BALS FUND

Կայք` www.iffr.com/hubert-bals-fund

Hubert Bals Fund-ը նախատեսված է զարգացող երկրների նորարար և տաղանդավոր կինոգործիչների կողմից ուշագրավ գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր ստեղծելու համար: Hubert Bals Fund-ը տրամադրում է դրամաշնորհներ, որոնք հաճախ վճռական դեր են խաղում՝ կինոռեժիսորներին հնարավորություն տալով իրականացնել իրենց նախագծերը:

 

JAN VRIJMAN FUND

Կայք՝ www.idfa.nl/vrijman-fund

IDFA-ի Jan Vrijman Fund-ը աջակցում է զարգացող երկրների կինոռեժիսորներին և փառատոներին: Հիմնադրամի նպատակն է խթանել տեղական կինոմշակույթը, գեղարվեստական և վավերագրական ֆիլմերը համապատասխանեցնել համաշխարհային կինոյի չափանիշներին: 1998 թվականից ի վեր հիմնադրամն աջակցել է բազմաթիվ վավերագրական կինոնախագծերի, վավերագրական կինոյի փառատոների և սեմինարների:

 

SUNDANCE DOCUMENTARY FUND

Կայք՝ www.sundance.org/documentary-film

Աջակցում է վավերագրական կինոնախագծերին և տեսանյութերին, որոնք ուղղված են ժամանակակից մարդու իրավունքներին առնչվող արդի և նշանակալից խնդիրներին, տեղաշարժերին, արտահայտման, սոցիալական և քաղաքացիական ազատության և արդարության վերականգնման թեմաներին:

 

WOMEN IN FILM FOUNDATION - FILM FINISHING FUND

Կայք՝ www.wif.org

Իր տեսակի մեջ կինոնկարների ավարտման միակ հիմնադրամն է, որն ամեն տարի տրամադրում է ֆինանսական և արտադրական ծառայություններ այն կինոգործիչներին, որոնք իրենց կինոնախագծերն ավարտելու համար օգնության կարիք ունեն: Ներկայացվող նախագծերն ունեն առարկայական հարցերի լայն շրջանակ և դիտարկվում են ոլորտի առաջատար մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից:

 

WORLD CINEMA FUND

Կայք՝  www.berlinale.de/world-cinema-fund

Համաշխարհային կինոյի հիմնադրամ է, որն ստեղծվել է 2004 թվականի հոկտեմբերին` որպես Գերմանիայի Դաշնային մշակութային հիմնադրամի և Բեռլինալեի համատեղ նախաձեռնություն: Այն անմիջապես ճանաչվեց որպես առաջատար կառույց, որը ֆինանսավորում է  միջազգային ակնառու  աշխատանքները կինոարդյունաբերության ոլորտում: 

 

CREATIVE EUROPE MEDIA

Կայք՝ www.europa.eu/creative-europe

Creative Europe-ը Եվրոհանձնաժողովի կողմից մշակութային և տեսաձայնային (աուդիովիզուալ) ոլորտի աջակցության ծրագիր է: Հաջորդելով նախորդ մշակութային և մեդիա ծրագրերին` Creative Europe ծրագիրը 1.46 միլիարդ եվրո բյուջեով, որը գերազանցում է նախորդ ծրագրերի բյուջեն 9%-ով, կոչված է աջակցելու Եվրոպայի մշակութային և ստեղծագործական ոլորտները:

 

MEDIA ենթածրագիրը Creative Europe ծրագրի ենթամաս է, որի նպատակն է աջակցել եվրոպական կինո և տեսաձայնային (աուդիովիզուալ) արտադրությունները: Այն աջակցություն է տրամադրում Եվրոպական կինոնկարների առաջխաղացման, տարածման և զարգացման համար ինչպես Եվրոպայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս:

 

MEDIA ենթածրագիրը կենտրոնանալով աուդիովիզուալ և մուլտիմեդիա ոլորտի զարգացման ուղղությամբ՝ առաջարկում է.

 

  • Արտադրանքի առաջխաղացման, տարածման և շուկաներում հասանելիության աջակցություն
  • Նախագծի, կամ մի քանի նախագծերի զարգացման աջակցություն` շղթայական ֆինանսավորում
  • Հեռուստատեսային ծրագրերի և վիդեոխաղերի արտադրության աջակցություն
  • Գործողություններ և նախաձեռնություններ` ուղղված աուդիովիզուալ ոլորտի հասանելիությանն ու դրա նկատմամբ հետաքրքրության մեծացմանը
  • Գործողություններ` ուղղված եվրոպական կինոնկարների առաջխաղացմանը կինոցանցերում և  փառատոներում
  • Աջակցություն Եվրոպական ֆիլմերին՝ ներքին շուկայում ավելի հասանելի դառնալու տեղացիների   համար
  • Միջոցառումներ, որոնք ուղղված են դյուրացնելու միջազգային համագործակցության ուղիները, ինչպես նաև սատարել արտադրանքի շրջանառությունն ու տարածումը
  • Տեսաձայնային (աուդիովիզուալ) ոլորտի մասնագետների հմտությունների և կարողությունների ձևավորմանն ուղղված գործողություններ

 

EUROPEAN FILM PROMOTION

Կայք՝ www.efp-online.com

EFP-(Եվրոպական ֆիլմերի խթանում) - Կինոնկարների խթանման միջազգային ցանց է, որում ընդգրկված Է 36 եվրոպական երկիր, որից յուրաքանչյուրը ներկայացնում է իր ազգային կինոնկարն ու տաղանդները: EFP դրոշի ներքո այդ կազմակերպությունները համատեղ ջանքերով խթանում են եվրոպական կինոյի և տաղանդների առաջխաղացումը հիմնական կինոփառատոներում և շուկաներում: EFP-ն ֆինանսավորվում է Creative Europe – MEDIA Programme ծրագրով՝ անդամ կազմակերպությունների միջոցով: Այն հիմնադրվել է 1997թ. 10 անդամների մասնակցությամբ՝ որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն: Կազմակերպությանը ներկայումս անդամագրված է 37 Եվրոպական կազմակերպություն՝ 36 երկրներից:

 

CINEMA DU MONDE

Կայք՝ www.cnc.fr/cinemas-du-monde

«Օգնություն համաշխարհային կինոյին» հիմնադրամը  կառավարվում է Ֆրանսիական ինստիտուտի և Ֆրանսիայի ազգային կինոյի և շարժապատկերի կենտրոնի՝ CNC-ի կողմից: Այն աջակցություն է ցուցաբերում ֆրանսիական արտադրողների հետ  նկարահանվող ֆիլմերին: Ֆինանսական օգնությունը կարող է տրամադրվել ֆիլմերի նախապատրաստական փուլի՝ մինչև 250.000 եվրո և հետարտադրական փուլի համար՝ մինչև 50.000 եվրո գումարի չափով: 2012 թվականից հիմնադրամն աջակցել է 343 կինոնախագծերի: Նրա 2020 թվականի բյուջեն կազմում է 5.4 միլիոն եվրո:

 

FIAF - Կինոարխիվների միջազգային ֆեդերացիա

Կայք՝ www.fiafnet.org

ԿՄՖ (Կինոարխիվների միջազգային ֆեդերացիա, FIAF - the International Federation of Film Archives) ստեղծվել է 1938թ. և զբաղվում է համաշխարհային կինոժառանգության պահպանմամբ և հանրայնացմամբ: Այն միավորում է կինովերականգնման բնագավառում գործող, շահույթ չհետապնդող լավագույն հաստատությունները: Ֆեդերացիայի անդամներն իրականացնում են այնպիսի ֆիլմերի հավաքագրում և պահպանում, ցուցադրություն և տարածում, որոնք ունեն մշակութային և պատմական արժեք: 2020թ. մայիս ամսվա տվյալներով, ֆեդերացիային անդամակցում է 171 կառույց` 75 երկրներից: Ներկայումս ԿՄՖ-ն կինոարխիվների և կինոշուկաների  ամենամեծ ցանցն է:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը