Հայաստանը հաստատում է ներդրումների մասնակի վերադարձի ծրագիրը ֆիլմարտադրության համար

 

ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցում ստանալու կարգը և պայմանները, որով նախատեսվում է այդ նպատակով իրականացրած ներդրումների մինչև 35%-ի չափով վերադարձ ֆիլմարտադրողին:


Ո՞վ կարող է ստանալ ֆիլմարտադրության նպատակով իրականացված ներդրումների մասնակի վերադարձ


Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիլմարտադրողները, որոնց գործունեությունը դասվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն որոշմամբ հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչների J59.11 կամ J59.12 դասիչներին կարող են ստանալ ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով իրականացված դրամական ներդրումների մասնակի վերադարձ։


Ի՞նչ չափով է տրամադրվում փոխհատուցումը


Ֆիլմարտադրողը կարող է ստանալ 25% փոխհատուցում՝ իր կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված այն ծախսերի համար, որոնք անմիջականորեն կապված են ֆիլմարտադրության հետ:
Հավելյալ մինչև 10% փոխհատուցում է սահմանված այն ֆիլմերի համար, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հանրահռչակվելու է որպես նպատակակետ։ Ընդ որում՝ մինչև 5% փոխհատուցում է նախատեսված հայկական արտադրողի և մինչև 10% համատեղ արտադրության կամ ոչ ռեզիդենտ արտադրողի դեպքում։


Ո՞ր ծախսերն են ենթակա փոխհատուցման


Փոխհատուցման ենթակա են այն ծախսերը, որոնք ուղղակիորեն առնչվում են ֆիլմարտադրության հետ և սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմանը կից ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկում: Ներդրումների մասնակի վերադարձը ստանալու համար պարտադիր է, որ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայություները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից։

 

Ինչպե՞ս է իրականացվում փոխհատուցումը


• Ֆիլմարտադրողը պետք է դիմի Ազգային մարմին՝ (Հայաստանի կինոյի հիմնադրամ) ներկայացնելով հայտ և պահանջվող փաստաթղթերը։

• Հայտը սահմանված ժամկետներում ուսումնասիրվում է մասնագիտական խմբի կողմից և դրական եզրակացության դեպքում փոխանցվում է Լիազոր պետական մարմին:
• Լիազոր պետական մարմինը սահմանված ժամկետներում որոշում է կայացնում ներդրումների մասնակի վերադարձը տրամադրելու կամ մերժելու մասին:
• Հաստատման դեպքում՝ կնքվում է պայմանագիր ֆիլմարտադրողի և Ազգային մարմնի միջև։
• Ֆիլմի արտադրությունից հետո ֆիլմը ներկայացվում է Ազգային մարմին և կատարված փաստացի ծախսերի հիման վրա իրականացվում է փոխհատուցում:

 

Ծրագրի նպատակն է


Զարգացնել Հայաստանի Հանրապետության կինոարդյունաբերությունն ու խթանել արտասահմանյան ներդրումները։ Նախագիծն ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը:

 

Հայաստանի կինոյի հիմնադրամը պատրաստ է շահագրգիռ անձանց տրամադրել լրացուցիչ տեղեկություններ։

Էլ. փոստի հասցե՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը