ՀԱԿԻՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԻՄԱԺ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ոչ Եվրոպական երկրներից վերջին երկու տարում Եվրիմաժի անդամ են դարձել նաև Կանադան և Արգենտինան: Հայաստանը Եվրիմաժի անդամ է դարձել 2016 թ․ հունվարին։
Անդամակցության առավելություններն են՝ Հայաստանը ներգրավվում է Եվրոպական կինոարտադրության ցանցին, տեսանելի է դառնում որպես ֆիլմ արտադրող երկիր, Հայաստանի կինոարտադրության առջև բացվում են եվրոպական կինոշուկայի դռները:։ Եվրիմաժը նաև աջակցում է կինոթատրոններին և տեղական դիստրիբուցիոն ցանցի զարգացմանը, ուսուցանում է երիտասարդ հայ կինոգործիչներին միջազգային ստանդարտներին համապատասխան կինոնախագծերի փաթեթներ կազմելուն և հայտեր ներկայացնելուն:
Հայաստանն անդամակցելով Եվրիմաժին՝ ապահովում է Եվրիմաժի Կառավարման խորհրդում հայկական կողմի ակտիվ մասնակցությունը, ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով հայկական կինոնախագծերի ներկայացում ու պաշտպանում, համատեղ արտադրության համար անհրաժեշտ կապերի ստեղծում, նախագծերի քննարկում՝ անդամ երկրների համապատասխան ներկայացուցիչների հետ:
Եվրիմաժ հիմնադրամի ֆինանսական աջակցություն է տրամադրվել հետևյալ ֆիլմերին․
2016թ.-«Սպիտակ», գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ, ռեժիսոր՝ Ալեքսանդր Կոտ (minority coproduction):
2017թ.-«Ֆաբրիկա», գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ, ռեժիսոր՝ Յուրի Բիկով, (ռուս-ֆրանս-հայկական նախագիծ, minority coproduction):
2018թ.-«Երբ որ քամին հանդարտվի» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմ, ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան, (ֆրանս-հայ-բելգիական նախագիծ)։
Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը 2020թ․-ին ընդգրկվել է ամենահեղինակավոր՝ Կաննի 73-րդ միջազգային կինոփառատոնի երկու մրցութային անվանակարգերում՝ la Sélection Officielle du Festival de Cannes և ACID:
2019թ․-«Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն կինոնախագիծ, ռեժիսոր՝ Իննա Սահակյան, (հայ-գերմանական կինոնախագիծ):
2021թ․-«Լուկա» (աշխատանքային վերնագիրը «Ամրոց») խաղարկային ֆիլմի կինոնախագիծ, ռեժիսոր՝ Ջեսսիկա Վուդվորթ (Բելգիա, Նիդերլանդներ, Իտալիա, Բուլղարիա, Հայաստան համատեղ արտադրություն):
Եվրիմաժի պաշտոնական կայքէջ՝ www.coe.int/eurimages
Եվրիմաժի աջակցման ծրագրեր՝ www.coe.int/eurimages/programmes
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը