Հոկտեմբերի 12 2023

 

Եվս մեկ լավ լուր դժվարին օրերին, ռեժիսորներ՝ Արեն Մալաքյանի և Վահագն Խաչատրյանի «5 ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ» ֆիլմն արժանացել է իտալական PerSo-Perugia սոցիալական կինոփառատոնի PerSo-Perugia Social Film Festival՝ միջազգային խաղարկային մրցույթի առաջին/գլխավոր մրցանակին։


Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական կազմին և մաղթում հաջողություններ։


Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից։


Ինչպես նշել է ժյուրին իր հայտարարությունում, հայ հասարակությունը տարբեր սերունդների միջոցով ճանաչելու համար՝ համատեղելով ոճական խստությունն ու դրամատուրգիական հետաքրքիր հետագիծը, այս Ֆիլմը զարգացնում է մի պատմություն, որը և՛ հեգնական, և՛ քնքուշ է մարդկության հանդեպ՝ արտացոլելով նրա իրատեսական և երևակայական կողմերը, կինոպատկերների հնարավորությունների միջոցով հասնելով իրատեսական և մտացածին մակարդակների ցանկալի կապին:

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը