5 ԵՐԱԶՈՂՆԵՐԸ ԵՎ ՁԻՆ

Ռեժիսոր(ներ) Արեն Մալաքյան

Սցենարիստ(ներ) Վահագն Խաչատրյան, Արեն Մալաքյան

Օպերատոր(ներ)Անդրանիկ Սահակյան, Վահագն Խաչատրյան, Արեն Մալաքյան

Տարեթիվ2021

Պրոդյուսեր(ներ)Վահագն Խաչատրյան, Եվա Բլոնդո

Ընկերություն(ներ)Ulik Production, Color of May

95 րոպե

 
Այս ֆիլմը տարբեր սերունդների հինգ հերոսների երազանքների մասին է։ Հիվանդանոցի վերելակավարը երազում է ուղևորվել տիեզերք, իսկ տարեց գործազուրկ ստալինիստը՝ Փարիզ։ Երիտասարդ ֆերմերը երազում է կատարյալ կնոջ մասին, այնպիսի մեկի, որին անհնար է հանդիպել իր գյուղում։
Մինչ այս հերոսները մտածում են իրականությունից փախուստի մասին, էքսպերիմենտալ երաժիշտ երկու աղջիկ փորձում են երազանքը բերել ամենօրյա կյանք։ Ապրելով իրենց իսկ ստեղծած ազատ ու անսահման աշխարհում, նրանք հայտնվում են Թավշյա հեղափոխության առաջնաբեմում։ Գուցե հենց այս երկուսի ոգու ազատության մե՞ջ է հեղափոխությունն առաջնորդող մի ամբողջ նոր սերնդի ուժը։
Ի՞նչ է պատահում մյուսների երազանքների հետ: Արդյո՞ք նրանք ներազդում են աղջիկների երազանքի վրա։
 
 
 
 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը