Նոյեմբերի 05 2022
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Զինվորի Տուն վերականգնողական կենտրոնում» վերականգնման կուրսն անցնող տղաների համար տեղի ունեցավ պետական ֆինանսական աջակցությամբ նկարահանված նոր ֆիլմերի ցուցադրություն:
Զինվորների գնահատմանը ներկայացվեցին ռեժիսորներ Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» և Վահան Գրիգորյանի «Ցեխը» ֆիլմերը, որոնք հաճելի ժամանցից ու լավ տրամադրությունից բացի հայրենիքի պաշտպաններին հնարավորություն կընձեռեն ծանոթանալ ազգային կինոյի նոր սերնդի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աշխատակազմի նախաձեռնությամբ ցուցադրությունները շարունակական բնույթ կկրեն։ Մենք կարևորում ենք նմանատիպ միջոցառումների իրականացումը, զինվորների ցանկության դեպքում հետագայում ևս կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ ֆիլմերի ստեղծագործական կազմերի՝ ռեժիսորների և արտիստական խմբերի հետ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը