Ռեժիսոր(ներ) Էվելինա Բարսեղյան
Սցենարիստ(ներ) Էվելինա Բարսեղյան
Օպերատոր(ներ)Արտավազդ Խաչատուրյան
Առաջին ցուցադրություն2021
Դերասան(ներ)Լևոն Հախվերդյան, Դիանա Մալենկո, Ջուլիետա Ստեփանյան, Լևոն Հովհաննիսյան, Արսեն Գրիգորյան, Աիդա Սիմոն
Պրոդյուսեր(ներ)Արամ Թորոսյան
Ընկերություն(ներ)Academy Films
27 րոպե
Սա մի կատակերգություն է Հայաստանում սեռախտրականության վրա հիմնված աբորտների մասին: Հայաստանում տիրում է մայրիշխանություն: Հնազանդ փեսա Արայիկը ուզում է, որ իր հղի կինը լույս աշխարհ բերի իրենց երկրորդ, դեռևս չծնված տղա երեխային, բայց իր կինը և զոքանչ- մայրիկը պատրաստվում են աբորտի, որովհետև ցանկանում են ունենալ աղջիկ երեխա, ով կշարունակի իրենց տոհմը: Հանուն իր տղայի, Արայիկը պարտավոր կլինի կոտրել տղամարդու պահվածքին բնորոշ որդեգրված բոլոր կարծրատիպերը մայրիշխան Հայաստանում:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը