Սեպտեմբերի 14 2022
«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը Չիկագոյի անկախ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, դարձել է մրցանակակիր: Փառատոնի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ մրցանակին է արժանացել ֆիլմի երաժշտության հեղինակ՝ Արտաշես Քարտալյանը:
Ֆիլմը ընդգրկվել է նաև Կաննի համաշխարհային և Լոս Անջելեսի Արփա միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրերում:
Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։
Ֆիլմի ռեժիսոր՝ Արա Մնացականյան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), պրոդյուսեր` Մանվել Սարիբեկյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, արտադրող՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն:
Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը