Սեպտեմբերի 14 2022

«Ամերիկացի բարի սամարացիները» ֆիլմը Չիկագոյի անկախ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, դարձել է մրցանակակիր: Փառատոնի ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿՈՄՊՈԶԻՏՈՐ մրցանակին է արժանացել ֆիլմի երաժշտության հեղինակ՝ Արտաշես Քարտալյանը:

 

Ֆիլմը ընդգրկվել է նաև Կաննի համաշխարհային և Լոս Անջելեսի Արփա միջազգային կինոփառատոների մրցութային ծրագրերում:

 

Ֆիլմը նվիրված է ազգերի փրկության նվիրյալների հիշատակին՝ մարդկանց, որոնք իսպառ ոչնչացումից փրկել են քրիստոնյա ժողովուրդների զավակներին։

 

Ֆիլմի ռեժիսոր՝ Արա Մնացականյան, սցենարիստ՝ Ամբեր Կարլինս (ԱՄՆ), պրոդյուսեր` Մանվել Սարիբեկյան, օպերատոր՝ Աշոտ Մկրտչյան, արտադրող՝ «Ման Փիքչերս Փրոդաքշեն» ընկերություն:

 

Հիշեցնենք․ ֆիլմը ստացել է պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից:

 

 

 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը