Մայիսի 02 2024

 
 
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը` ի դեմս ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի, կնքել էին երկկողմ պայմանագիր, որի համաձայն` սույն թվականի ապրիլի 30-ին կազմակերպել էին ռեժիսոր Հենրիկ Մալյանի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ցուցադրությունը՝ ֆրանսերեն ենթագրերով: Թարգմանությունը կատարել էին ԲՊՀ մի խումբ ուսանողներ:
 
Ողջույնի խոսքում ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը շեշտեց միջոցառման կարևորությունը՝ ընդգծելով, որ այս կարևորագույն նախագիծը պետք է շարունակական բնույթ կրի և ընդլայնի շրջանակը՝ ներգրավելով նաև այլ լեզուների ամբիոններ: Ռեկտորը շնորհավորեց ուսանողներին՝ նշելով, որ մշակութային երկխոսությունն ապահովող այս նախագծում կարևոր է թե՛ ուսանողների ներգրավվածությունը, թե՛ ֆրանսերեն դասավանդողների ավանդը:
 
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն, Երևանի Կինոյի և Թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը, Կինոկենտրոնի աշխատակիցները, Հ. Մալյանի դուստրը` Նարինե Մալյանը և Հ. Մաթևոսյանի որդին` Դավիթ Մաթևոսյանը, Ֆրանսիայից ժամանած հյուրեր, դասախոսներ և ուսանողներ:

 

Ողջույնի խոսքում ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը շեշտեց միջոցառման կարևորությունը՝ ընդգծելով, որ այս կարևորագույն նախագիծը պետք է շարունակական բնույթ կրի և ընդլայնի շրջանակը՝ ներգրավելով նաև այլ լեզուների ամբիոններ: Ռեկտորը շնորհավորեց ուսանողներին՝ նշելով, որ մշակութային երկխոսությունն ապահովող այս նախագծում կարևոր է թե՛ ուսանողների ներգրավվածությունը, թե՛ ֆրանսերեն դասավանդողների ավանդը:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն իր ելույթը սկսեց շնորհակալություն հայտնելով այս նախաձեռնության համար և շեշտեց, թե որքան կարևոր են այսօր նման թարգմանությունները՝ ինչպես ֆրանսերեն, այնպես էլ այլ լեզուներով՝ աշխարհին մեր մշակութային արժեքները ներկայացնելու համար:

 

Դավիթ Մաթևոսյանն իր ելույթում հիշարժան փաստեր ներկայացրեց ֆիլմի պատմությունից:

 

Ֆիլմը դիտելուց հետո ԲՊՀ ուսանողներ Անգին Առաքելյանը, Ռիտա Բոյաջյանը, Լալա Առաքելյանը, Մարիա Եղոյանը պատմեցին իրենց թարգամանչական աշխատանքի երկու ամիսներից՝ լեզվամշակութային մարտահրավերներից և ամոռանալի պահերից:

 

Թարգամանության խմբագիրներ Օլիվիե Մերլեն՝ Courrier d’Erevan թերթի լրագրող, և Անուկ Բիգոն՝ Պանթեոն-Սորբոն համալսարանի շրջանավարտ, աշխարհաքաղաքագետ, իրենց ելույթում նշեցին, թե որքան հիշարժան պահեր են ապրել աշխատանքի ընթացքում, նախ՝ հայկական մշակույթը բացահայտելու, ապա՝ լեզվամտածողությունը ֆրանսախոս հանրությանը պատշաճ մատուցելու համար:

 

Թարգմանության աշխատանքների համակարգող, ԲՊՀ դասախոս, Ֆրանկոֆոն միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի ղեկավար Անի Ջանիկյանը շնորհավորեց թարգմանության աշխատանքներին մասնակցած ուսանողներին, ֆրանսիացի խմբագիրներին և հավաստեց, որ ԲՊՀ ռազմավարություններից է մշակութային երկխոսության ապահովումը, այս դեպքում՝ ֆրանսախոս հանրությանը մեր մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելը: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնին ստացված համագործակցության համար:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը