Մայիսի 02 2024
Ողջույնի խոսքում ԲՊՀ ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը շեշտեց միջոցառման կարևորությունը՝ ընդգծելով, որ այս կարևորագույն նախագիծը պետք է շարունակական բնույթ կրի և ընդլայնի շրջանակը՝ ներգրավելով նաև այլ լեզուների ամբիոններ: Ռեկտորը շնորհավորեց ուսանողներին՝ նշելով, որ մշակութային երկխոսությունն ապահովող այս նախագծում կարևոր է թե՛ ուսանողների ներգրավվածությունը, թե՛ ֆրանսերեն դասավանդողների ավանդը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն իր ելույթը սկսեց շնորհակալություն հայտնելով այս նախաձեռնության համար և շեշտեց, թե որքան կարևոր են այսօր նման թարգմանությունները՝ ինչպես ֆրանսերեն, այնպես էլ այլ լեզուներով՝ աշխարհին մեր մշակութային արժեքները ներկայացնելու համար:
Դավիթ Մաթևոսյանն իր ելույթում հիշարժան փաստեր ներկայացրեց ֆիլմի պատմությունից:
Ֆիլմը դիտելուց հետո ԲՊՀ ուսանողներ Անգին Առաքելյանը, Ռիտա Բոյաջյանը, Լալա Առաքելյանը, Մարիա Եղոյանը պատմեցին իրենց թարգամանչական աշխատանքի երկու ամիսներից՝ լեզվամշակութային մարտահրավերներից և ամոռանալի պահերից:
Թարգամանության խմբագիրներ Օլիվիե Մերլեն՝ Courrier d’Erevan թերթի լրագրող, և Անուկ Բիգոն՝ Պանթեոն-Սորբոն համալսարանի շրջանավարտ, աշխարհաքաղաքագետ, իրենց ելույթում նշեցին, թե որքան հիշարժան պահեր են ապրել աշխատանքի ընթացքում, նախ՝ հայկական մշակույթը բացահայտելու, ապա՝ լեզվամտածողությունը ֆրանսախոս հանրությանը պատշաճ մատուցելու համար:
Թարգմանության աշխատանքների համակարգող, ԲՊՀ դասախոս, Ֆրանկոֆոն միջհամալսարանական ակադեմիական նվաճումների կենտրոնի ղեկավար Անի Ջանիկյանը շնորհավորեց թարգմանության աշխատանքներին մասնակցած ուսանողներին, ֆրանսիացի խմբագիրներին և հավաստեց, որ ԲՊՀ ռազմավարություններից է մշակութային երկխոսության ապահովումը, այս դեպքում՝ ֆրանսախոս հանրությանը մեր մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելը: Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի ազգային կինոկենտրոնին ստացված համագործակցության համար:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը