Նոյեմբերի 29 2023
2023-ը հոբելյանական է ազգային կինոյի երևելի դեմքերից մեկի՝ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան Ներսես Հովհաննիսյանի համար: Այս տարի կինոյի մեծ Վարպետը կնշեր 85-ամյակը: Այդ առիթով նոյեմբերի 27-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդական արտիստի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում:
Ուսանողներին ներկայացվեց սիրված կինոգործչի ստեղծագործական ճանապարհը և նրա թողած կինոժառանգությունը: Հանդիպման ընթացքում ցուցադրվեց ռեժիսորի լավագույն գործերից մեկը՝ «Օտար խաղեր» գեղարվեստական ֆիլմը: Ցուցադրության ավարտին ուսանողների հետ տեղի ունեցավ նաև անկեղծ և մտերմիկ զրույց-քննարկում:
Ուսանողների ջերմ արձագանքը վկայեց այն, որ ազգային կինոժառանգության քարոզչական ծրագրերը պետք է շարունակական բնույթ կրեն:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը