Նոյեմբերի 03 2023

Հարգելի մասնակիցներ,
Սիրով ողջունում եմ «Հայ կինո 100» միջազգային գիտաժողովի մասնակիցներին։ Այսօր Հայաստանի մայրաքաղաք Երևանում հավաքվել են կինոլորտում քաղաքականությունը մշակող, կիրարկող և կինոոլորտը ներկայացնող մարդիկ, ում միավորել և Հայաստան է բերել Հայ կինոն, որն այս տարի նշում է իր հիմնադրամն 100-ամյակը։


Մեզ համար անչափ կարևոր է, որ այս իրադարձությունը Հայաստանի հետ միասին նշում է աշխարհի մշակութային հանրությունը, ինչի վառ վկայությունն է նաև այն փաստը, որ Հայ կինոյի 100-ամյակը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանակալի իրադարձությունների և նշանավոր անձանց ցանկում։


Մենք մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել հոբելյանական ծրագրերի իրականացմանը։ Հայկական կինոն ներկայացվեց բազմաթիվ միջազգային կինոփառատոներին, կայացան բազմաբնույթ միջոցառումներ Հայաստանում և արտերկրում, պատրաստվեցին և հրապարակվեցին գրքեր և պատկերագրքեր՝ հայ կինոյի պատմության և երախտավորների մասին։


Խորհրդանշական է, որ հոբելյանական միջոցառումները եզրափակվում են միջազգային գիտաժողովով։ Դա իրավամբ հայ կինոյի արժևորումն է ընդհանուր քաղաքարկթական արժեհամակարգում։


Հայ կինոյի 100-ամյակին նվիրված երկօրյա գիտաժողովը լավագույն հնարավորությունն է կրկին վերարժևորելու մեր կինոժառանգությունը, առհասարակ խոսելու կինոոլորտի խնդիրների և ձեռքբերումների մասին, կիսվելու այն փորձառությամբ, որն ունեն երկրները՝ կինոոլորտը զարգացնելու համար։


Վերստին շնորհավորում եմ գիտաժողովի բացման կապակցությամբ և մաղթում բոլորին հետաքրքիր և արդյունավետ աշխատանք։

 

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

escs.am

 

 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը