Սեպտեմբերի 28 2023

Իտալական Տրիկասեում (սեպտեմբերի 18-24-ը) կայացած Սալենտոյի միջազգային 20-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված «Ամերիկացի» (ռեժ. Մայքլ Ա. Գուրջյան) ֆիլմի գլխավոր դերակատար Մայքլ Ա. Գուրջյանն արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին:

 

Պետական աջակցություն ստացած «Ամերիկացին» (Միքայել Ա. Գուրջյան)  ցուցադրվել է Տրիկասեի Պալացո Գալոնե (Palazzo Gallone, Throne room) միջնադարյան ամրոցի գահասրահում և ջերմորեն ընդունվել հանդիսատեսի կողմից։

 

Սալենտոյի փառատոնը սպասված իրադարձություն է կինոսերների և կինոյի մասնագետների համար։ Կինոստուգատեսի առաջնային նպատակը կինոարվեստի հանրայնացումն է, ինչպես նաև այն ծառայում է որպես համագործակցության հարթակ կինոգործիչների, դերասանների, պրոդյուսերների համար:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի համագործակցությունը Սալենտոյի միջազգային կինոփառատոնի հետ երկար տարիների՝ շուրջ 10 տարվա պատմություն ունի։ Փառատոնի կազմակերպիչները գրեթե ամեն տարի իրենց ծրագրերում ընդգրկում են նաև հայկական ֆիլմեր:

 

Այս տարի՝ Պալացո Գալոնե (Palazzo Gallone, Throne room) միջնադարյան ամրոցի գահասրահում, տեղի ունեցավ Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդեսը, որի բացման արարողությանը ներկա էր նաև Տրիկասեի քաղաքապետ՝ Անտոնիո դի Դոննոն:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը