Սեպտեմբերի 06 2023

Հայ-հնդկական հարաբերությունները կինոոլորտի բնագավառում խորացնելու նպատակով սեպտեմբերի 5-ին հանդիպել են Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կինոոլորտի զարգացմանն, ինչպես նաև այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ համագործակցությունը անհրաժեշտ է սկսել առկա իրավիճակի լուրջ ուսումնասիրությամբ՝ գնահատելու հնարավորություններն ու գործակցության հեռանկարները։


Կողմերը անդրադարձել են Հնդկաստանի Գոա նահանգում կայանալիք (նոյեմբերի 20-24-ը) 17-րդ հնդկական filmbazaarindia-ին՝ հայաստանյան կինոգործիչների՝ մասնակցության կարևորությանը, դրա նշանակությանն ու հնարավորություններին։ Հնդիկ դիվանագետը հատկապես նշել է, որ այդ Film Baazar-ը Հարավ-ասիական տարածաշրջանի ամենախոշոր ու հեղինակավոր կինոշուկան է։ Այն բազմաթիվ հնարավորությունների, գործնական հարաբերությունների ու կապերի աղբյուր է հանդիսացել և հանդիսանում կինոպրոդյուսերների, կինոյի վաճառքով զբաղվող գործակալների և առհասարակ այն լուրջ հավաքատեղի է դարձել կինոն միավորող մարդկանց համար։ Ամեն տարի հազարավոր կինոմասնագետներ են այցելում շուկա՝ վավերացնելով նոր նկարահանվող կամ վաճառվող ֆիլմերի պայմանագրեր և գործակցության բազմազան իրավական փաստաթղթեր։

 

Կինոկենտրոնի տնօրենը հավելեց, որ նախորդ տարի արդեն Հայաստանի ազգային կինոկենտրոնը համագործակցության հուշագիր է ստորագրել Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության հետ՝ կինոնկարահանումների, ինչպես նաև կրթական ոլորտում գործակցություն սկսելու նպատակով։ Նրա խոսքով, նման համագործակցությունը գործնական դարձնելու համար ժամանակ է անհրաժեշտ՝ ճշտելու և գնահատելու երկու կողմերի հնարավորությունները, նաև ավելի առարկայական և իրավական առումով անխոցելի դարձնելու համար։

 

Բացի այդ, քննարկել են նաև ֆիլմերի վերականգնման հնարավոր համագործակցության ուղղությունները, ինչպես նաև կինոկրթությանը և համատեղ ֆիլմերի ստեղծման հարցերը։

 

Կողմերը պայմանավորվել են աշխատանքների արդյունավետության նպատակով՝ երկուստեք կազմել տեղեկատվություն, ոլորտի առաջնային խնդիրների, միջազգային նշանակություն ունեցող կինոնախագծերի և անելիքների մասին։

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը