Հուլիսի 21 2023

Տիգրանը խելացի տղա է, բայց չի սիրում սովորել և անընդհատ հայտնվում է տհաճ պատմությունների կենտրոնում։ Սակայն ամեն բան փոխվում է, երբ դպրոցը փակման վտանգի առջև է կանգնում:

 

Ռեժիսոր Հարություն Խալաֆյանի «Մի անգամ դպրոցում» ֆիլմը, որը ստացել է պետական ֆինանսական աջակցություն, արժանացել է «Լավագույն սցենար» մրցանակին «Хрустальный нерпёнок» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի՝ «Լավագույն սցենար միջազգային մրցույթում» (ֆիլմի սցենարի հեղինակն է Նարեկ Ավագյանը): Փառատոնին մասնակցել են ռեժիսորներ, դերասաններ, սցենարիստներ, պրոդյուսերներ՝ Ռուսաստանի տարբեր շրջաններից, Հնդկաստանից, Հայաստանից, Իրանից, Չինաստանից, Բելառուսից, Ղրղզստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Թուրքիայից։ Միաժամանակ «Մի անգամ դպրոցում» Ֆիլմը «Грачевский» միջազգային կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակին:



Հայաստանի ազգային կինոկենտրոնը ջերմորեն շնորհավորում է ֆիլմի ամբողջ ստեղծագործական ու տեխնիկական կազմին, մաղթում նորանոր մրցանակներ։
Ֆիլմի թրեյլերը և ավելին կարող եք գտնել մեր պաշտոնական կայքէջում՝ ncca.am

 

Փառատոնի էջի հղումները՝

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը