Հուլիսի 06 2023
Հուլիսի 4-ին Հայ կինոյի 100-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կինոցուցադրություն: Ներկայացվեց ռեժիսոր Մայքլ Ա. Գուրջյան «Ամերիկացի» ֆիլմը, որը Խորհրդային Հայաստան հայրենադարձված Չարլիի հուզիչ պատմությունն է հայրենիքը վերագտնելու, այն անգամ բանտի ճաղավանդակների հետևից անսահամանորեն սիրելու անսպառ համբերության, հույսի և սիրո մասին:
Մայքլ Գուրջյանը, որն այս օրերին Հայաստանում է, սիրով համաձայնեց մասնակցել միջոցառմանը և անձամբ ներկայացնել իր ֆիլմը: Միջոցառմանը մասնակցում էր նաև ֆիլմի դերակատարներից Ժան-Պիեր Նշանյանը:
Ցուցադրությունից հետո ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները ջերմ և անմիջական շփումներ ունեցան դատապարտյալների հետ՝ պատասխանեցին նրանց հարցերին:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը