Փետրվարի 14 2023
Փետրվարի 7-ից 12-ը Ֆրանսիայում կայացած Նանտի միջազգային կինոփառատոնի (Univerciné Nantes) շրջանակում ցուցադրված ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» լիամետրաժ ֆիլմն արժանացավ հանդիսատեսի համակրանք մրցանակին (1er Prix du Public)։
Փառատոնի պաշտոնական էջում ասվում է․ -«Երեկ երեկոյան ուրախությամբ հայտարարեցինք, որ ձեր սիրելի ֆիլմը՝ Հայկ Օրդյանի «Զուլալին» է»։
Ի դեպ` փառատոնի մրցանակակիր համարվեց ընդամենը երկու ֆիլմ, որոնցից մեկը «Զուլալի»-ն է: Հիշեցնենք նաև, որ փառատոնի գլխավոր պաստառին պատկերված էր հենց «Զուլալին»:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ամբողջ ստեղծագործական ու տեխնիկական կազմին, մաղթում նորանոր հաջողություններ։
Երեք մասից բաղկացած պատումը բացահայտում է ընտանեկան մեծ ողբերգությունը: Մենակություն զգացող մարդիկ մենակ չեն հեռավոր գյուղում և միասին են հաղթահարում վրահաս ցավն ու տանջանքը, տարածելով սեր և չկորցնելով հույսը վաղվա օրվա հանդեպ: Հեռավոր գյուղում ապրում է մի ընտանիք՝ տարեց տանտիկինը, տղան՝ Նազարոսը և նրա մայրը՝ Զուլալին: Ֆիլմը բաղկացած է երեք մասից: Փոքրիկ Նազարոսը մտածում է տարօրինակ Զուլալիի, մինչև հարյուր տարեկան չապրած պապու և այլ հարցերի մասին: Տանտիկինը դժվար ճակատագիր ունեցող կին է․․․ ավելին կարող եք կարդալ՝ ncca.am
Հղում՝ Univerciné Nantes
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը