Փետրվարի 01 2023
Ուրախ ենք հայտնել, որ կայացավ «Լուկա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում, «Cinema Pathe՛ 5»-ում՝ լեփ-լեցուն դահլիճով և հանդիսատեսի մեծ համակրանքով։ Համաշխարհային պրեմիերայից հետո, ոչ միայն բուռն էր հանդիսատեսի արձագանքը, այլև միջազգային մամուլում հայտնված հոդվածները, որոնք բազմաթիվ են, Ձեզ ենք ներկայացնում բրիտանական Screen Daily հանդեսի անդրադարձը «Լուկա» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմին (հոդվածագիր Նեյլ Յանգ)։
Պիտեր Բրոսենսի հետ հինգ սցենարական և ռեժիսորական համատեղ աշխատանքներից հետո Ջեսսիկա Վուդվորթը ներկայացնում է իր հավակնոտ դեբյուտը կինոյում՝ «Լուկա» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը՝ սև սպիտակ ոճավորմամբ այլաբանություն-առակը: Ոգեշնչված 20-րդ դարի համաշխարհային գրականության գլուխգործոց համարվող Դինո Բուցցատիի «Թաթարական անապատ» վեպից, ֆիլմն աչքի է ընկնում վառ արտահայտված մոգական ռեալիզմով, գրավիչ տեսողական պատկերներով: Ֆիլմը Բելգիա, Իտալիա, Նիդերլանդներ և Բուլղարիա-Հայաստան համատեղ արտադրություն է, ազդեցիկ դեկորացիաներով և լեգենդար Ջերալդին Չապլինի մասնակցությամբ: ՌեԺիսոր Վուդվորթը ձգտում է ստեղծել հավերժական առասպելական հեքիաթ, սակայն իր հերոսները նպատակ չունեն հասնելու «կյանքից վեր» կարգավիճակի:
Կից հղումը. www.screendaily.com
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը