Դեկտեմբերի 29 2022

Հայաստանի ազգային կինոկենտրոնը օրերս ոլորտի պատասխանատուների ու ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպում կազմակերպելով, կինոտրամադրությունները շոշափելու, մտքեր, կարծիքներ փոխանակելու արվածի և չարվածի մասին խոսելու հնարավորություն տվեց։

Շուշանիկ Միրզախանյանը անցնող տարվա համահավաք նկարագիրը ներկայացնելով նշեց, որ «նոր ֆիլմերի ստեղծման ճանապարհին բոլորս միասին գրանցել ենք հաջողություններ։ Վերջին տարիներին նկարահանվել են այնպիսի ֆիլմեր, որոնք միջազգային լավագույն փառատոներում, իսկապես, լուրջ հաջողություններ են ունեցել։ Ես գիտեմ, որ մենք շատ քիչ գումար ենք հատկացնում ֆիլմերին։ Վերջին երկու տարում կինոարտադրությանը տարեկան հատկացվել է 128 միլիոն դրամ, որը, բոլորս ենք հասկանում, որ չնչին գումար է»։

 

Նոր տարվա նախաշեմին Շուշանիկ Միրզախանյանը շնորհավորեց կինոգործիչներին՝ հայտնելով լավ ու սպասված լուրը, որ ՀՀ կառավարությունը 2023-ին ավելացրել է կինոարտադրությանը տրվող գումարները․ 128 մլիոն դրամի փոխարեն 2023 թվականին կհատկացվի 470 միլիոն, իսկ ֆիլմերի թվայնացման և վերականգնման համար տարիներ շարունակ տրվող 2,5 միլիոն դրամի փոխարեն պետբյուջեն տարեկան կտրամադրի 97 միլիոն։

 

«Հարգելի կինոգործիչներ, սիրով կսպասենք նոր ու հետաքրքիր կինոնախագծերի և հուսով ենք, որ դրանք կարձանագրեն նշանակալի հաջողություններ միջազգային կարևոր հարթակներում»,- հավելեց կինոկենտրոնի տնօրենը։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը