Դեկտեմբերի 05 2022
Ռեժիսոր Մայքլ Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն Իտալիայի «SALERNO» միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում արժանացել է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգին (Winner Best Film): Հիշեցնենք, ֆիլմը ստացել է պետական ֆինանսական աջակցություն:
Հայաստանի ազգային կինոկենտրոնը շնորհավորում է ֆիլմի ստեղծագործական և տեխնիկական կազմին՝ մաղթում հաջողություններ։
Ֆիլմը պատմում է ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը:
Ավելին՝ ncca.am
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը