Դեկտեմբերի 02 2022

Իննա Սահակյանի վավերագրական-անիմացիոն ֆիլմը, որը նկարահանված է Ավրորա Մարդիգանյանի սարսափազդու պատմության հիման վրա և ներառում է 1919-ի հոլիվուդյան ֆիլմի անհետացած հատվածները, պատմում է 1915թ. դեռահաս աղջկա անօրինակ քաջության և այն մասին, որ սեփական ողբերգական պատմությունը վերապատմելը ամենաուժեղ քայլն է, որը կարող է անել մարդը:

 

Սարսափի և ողբերգության երկու տարի, որը սկզբում մանրամասն նկարագրված էր թերթում, հետագայում դարձավ վեպ, իսկ հետո համր ֆիլմ, որը հանկարծ անհետացավ և 70 տարի անց նորից հայտնվեց 18 րոպե տևողությամբ տեսանյութով:


Բայց հենց այդ 18 րոպեանոց սև ու սպիտակ կադրերն են՝ արխիվացված հարցազրույցների ձայնագրությունների և անիմացիայի հետ համատեղ, որոնք այժմ հիմք են հանդիսացել Իննա Սահակյանի Ավրորա (Արշալույս) Մարդիգանյանի ֆիլմի համար:


Ռեժիսոր Ի. Սահակյանն ասում է, որ Ավրորայի՝ որպես ականատեսի վկայությունը տևել է հինգ ժամ, և առանձնանում է գոյատևման հարյուրավոր այլ պատմություններից, որոնք նա լսել է: Ավրորայի պատմությունն իր մեջ պարունակում է «հետաքրքիր ուժ՝ ցույց տալով Ավրորայի բնավորությունը և զարմանալի ճակատագիրը»:


Ի. Սահակյանը հուսով է, որ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմի ազդեցությունը եռակի է. այն սիրով կհամակի այն մարդկանց, որոնք կապ չեն ունեցել Հայաստանի հետ, արդարացի զայրույթ կառաջացնի այն ամենի համար, ինչ ապրել է մեր երկիրը և, վերջապես, այդ սերը և արդարացի զայրույթը կդրդեն դրական փոփոխությունների: «Ես ուզում եմ, որ ուրիշները նույնպես իմանան Ավրորայի պատմության մասին: Միգուցե այդ դեպքում պատմությունը չկրկնվի»,-նշել է Իննա Սահակյանը:


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝

www.awn.com

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը