Նոյեմբերի 24 2022

Այդ առիթով Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր հոբելյանական միջոցառում, որի ընթացքում տեղի ունեցավ հանդիպում կինոգետ, արձակագիր Դավիթ Մուրադյանի և կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի հետ: Մարտին Վարդազարյանը իր երկարամյա գործընկեր-բարեկամի մասին պատմությունները ներկայացրեց կենդանի երաժշտության նվագակցությամբ: Ֆրունզե Դովլաթյանի մեծ տաղանդի և նրա հաջողության պատմությունը ուսանողներին ներկայացրեց Դավիթ Մուրադյանը՝ անդրադառնալով դովլաթյանական կինոյի մեծ հմայքին ու հանդիսատեսին գերելու ներուժին: 

 

Հանդիպման վերջում ուսանողների գնահատմանը ներկայացվեց  «Ապրեցեք երկար» ֆիլմը, որն առանձնահատուկ տեղ ունի Դովլաթյանի ուշ շրջանի կինոժառանգության մեջ: 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը