Նոյեմբերի 02 2022

Հանդիպումը նվիրված էր համաշխարհային կինոյի հսկա՝ Ռուբեն Մամուլյանի 125-ամյա հոբելյանին: Ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական և կինոռեժիսորներից մեկը, ով առաջինը կիրառեց երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։ Նա առաջինը նկարահանեց ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով` օգտագործելով միաժամանակ մի քանի տեսախցիկ։
Արծվի Բախչինյանը ներկայացրեց Վարպետի կյանքն ու ստեղծագործությունները, կինոյում նրա նորարարական գաղափարներն ու մոտեցումները, նրա բազմամշակույթ կենսափորձը, ինչպես նաև իր հեղինակած «Ռուբեն Մամուլյան. Արվեստագետը և հայը» գիրքը:
Հանդիպման ավարտին բանախոսը պատասխանեց ուսանողների կողմից հնչեցված հարցերին: Միջոցառումը կրկին լավ առիթ էր ճշմարիտ արվեստի հետ շփվելու համար:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը