Սեպտեմբերի 15 2022
Սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 8-ը կկայանա Համբուրգի միջազգային 30-րդ հոբելյանական կինոփառատոնը: Տասը բաժիններում ցուցադրվելու են վավերագրական, գեղարվեստական, անիմացիոն ֆիլմեր ամբողջ աշխարհից, կայանալու են համաշխարհային պրեմիերաներ:
Կինոփառատոնի «Կալեյդոսկոպ» ծրագրում ընդգրկված են «Ամերիկացի» (ռեժ.՝ Մայքլ Գյուրջյան, արտադրող ընկերություն՝ «PEOPLE OF AR Productions») և «Ավրորայի լուսաբացը» (ռեժ.՝ Իննա Սահակյան, արտադրող ընկերություն՝ «Բարս Մեդիա») ֆիլմերը ։
Հիշեցնենք․ ֆիլմերը ստացել են պետական ֆինանսական մասնակի աջակցություն ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող «Հայաստանի ազգային կինոկենտրոն»-ի կողմից:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը