Օգոստոսի 03 2022
Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար կազմը` տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի գլխավորությամբ, օգոստոսի 2-ին այցելեցին Գյումրի քաղաք, որտեղ տեղի ունեցավ հանդիպում Շիրակի փոխմարզպետ՝ Կարեն Մանուկյանի և Գյումրու քաղաքապետ՝ Վարդգես Սամսոնյանի հետ:
Հանդիպմանը ներկայացվեց Հայ կինոյի 100-ամյակին ընդառաջ՝ Կինոկենտրոնի կողմից նախատեսվող հոբելյանական միջոցառումների ցանկը:
Ընդհանուր փոխհամաձայնությամբ ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն հաջորդ տարի Շիրակի մարզում, մասնավորապես Գյումրի քաղաքում իրականացվելիք ծրագրերի և միջոցառումների մասով, որոնց մեկնարկը կտրվի 100-ամյակին ընդառաջ և կկրի շարունակական բնույթ:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը