Հուլիսի 13 2022
Հուլիսի 13-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի և եվրոպական կինոյի մեծանուն վարպետ, ֆրանսիական սինեմատեքի նախագահ Կոստա Գավրասի միջև տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց Կինոկենտրոնի կողմից կատարված և նախատեսվող ծրագրերը հայկական կինոժառանգության վերաբերյալ, որոնք նպատակ ունեն միջազգային ասպարեզում նպաստել հայ կինոմշակույթի ճանաչմանը, տարածմանն ու արժևորմանը:
Ծրագիրը նախնական արդեն քննարկվել էր Կաննի Marche՛ du Film կինոշուկայում` ֆրանսիական սինեմատեքի ծրագրերի ղեկավար Ժան Ֆրանսուա Ռոժեի հետ, ըստ որի նախատեսվում է Հայ կինոյի 100-ամյա հոբելյանի շրջանակներում ֆրանսիական սինեմատեք ֆրանսեզի «Աշխարհի ամբողջ հիշողությունը» ("Tout la Memoire du monde") կինոփառատոնում իրականացնել հայկական կինոժառանգության համր ֆիլմերի ցուցադրություն:
Հանդիպումը ևս մեկ անգամ վերահաստատեց նախնական պայմանավորվածությունները, արդեն ստանալով ֆրանսիական սինեմատեքում աշխատանքային նոր այց - հրավեր։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը