Հուլիսի 06 2022

Հայ կինոյի մեծ Վարպետ Յուրի Երզնկյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներից մեկը տեղի ունեցավ Երզնկյան ընտանիքի ծննդավայր Լոռիում՝ Հաղպատում՝ հուլիսի 1-3-ը: 

 

Հաղպատի մշակույթի տան նախասրահում միջոցառման առաջին օրը ցուցադրվեցին ռեժիսորի տարբեր տարիների ֆիլմերի ցուցապաստառները, տեղի ունեցավ «Յուրի Երզնկյան» գրքի շնորհանդեսը: Միջոցառման շրջանակներում  ցուցադրվեցին «Եթե գաք մեզ մոտ Հաղպատ» վավերագրական և «Այս կանաչ կարմիր աշխարհը» գեղարվեստական ֆիլմերը: 🎙Ելույթ ունեցան ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ռեժիսորի դուստր` կինոգետ Անետա Երզնկյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը, և «Այս կանաչ կարմիր աշխարհը» գեղարվեստական ֆիլմի դերասաններ՝ Սոֆիկ Սարգսյանն ու Հակոբ Ազիզյանը: Միջոցառմանը ներկա էր նաև Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը:

 

Արդեն հուլիսի 2-ին, ըստ ծրագրի Հաղպատի մշակույթի տան մեծ էկրանին ցուցադրվեցին ռեժիսորի արխիվային լուսանկարները և «Փառքի օղակներ» գեղարվեստական ֆիլմը, իսկ երեկոյան «Քեֆո» հյուրանոցային համալիրում ցուցադրվեց «Խաթաբալա» գեղարվեստական ֆիլմը: Միջոցառման վերջին օրը՝ հուլիսի 3-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում ցուցադրվեց «Խաթաբալա» գեղարվեստական ֆիլմը: Ելույթով հանդես եկան կինոգետ Անետա Երզնկյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը, և դերասաններ՝ Սոֆիկ Սարգսյանն ու Հակոբ Ազիզյանը:

 

Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, ազգային կինոարվեստի զարգացմանն ու տարածմանը:

 

Միջոցառումների շարքը իրականացրեց Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ։ 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը