Հուլիսի 01 2022

Հուլիսի 4-ին, ժամը 19։00-ին «Մոսկվա» կինոթատրոնում, տեղի կունենա «Ֆրունզիկ Մկրտչյան. Հնդկաստանը հիշում է ինձ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը (անգլերեն և ռուսերեն ենթագրերով), որից առաջ կինոթատրոնի նախասրահում կցուցադրվեն անվանի արտիստի բացառիկ լուսանկարների հավաքածուն:

 

Միջոցառումը նվիրված է Ֆ. Մկրտչյանի ծննդյան օրվան և Հայաստանի ու Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Վավերագրական ֆիլմը ստեղծվել է «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության և «Վրաստանի և Հնդկաստանի մշակութային պալատի» հիմնադիրներ՝ Ռանանջայ Անանդի և Դավիթ Բեժիտաշվիլիի համատեղ ջանքերով, ռեժիսորն է Օթար Միքելաձեն:

 

Միջոցառումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը