Հունիսի 27 2022

Հայաստանի ազգային կինոկենտրոնում տեղի ունեցավ հանդիպում, շնորհակալագրերի հանձնում Կինոկենտրոնի արդեն հարազատ դարձած գործընկերների հետ: Ջերմ հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ամփոփվեց Կաննի 75-րդ միջազգային կինոփառատոնում հայկական պատվիրակության ներկայացվածությունը, որն առանց աջակցության լիարժեք չէր կարող լինել:

 

Հարգելի գործընկերներ, կրկին հայտնում ենք մեր երախտագիտությունն ու բարձր գնահատանքը Կաննի 75-րդ միջազգային կինոփառատոնին կից գործող Marche՛ du film կինոշուկայի շրջանակներում Հայաստանի ազգային կինոկենտրոնին ցուցաբերած աջակցության համար։ Ակնկալում ենք, որ արդեն իսկ հաստատված արդյունավետ համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները կպահպանվեն ու կլինեն շարունակական՝ համատեղ նոր նախագծերի իրականացման գործում։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը