Հունվարի 25 2022

Հունվարի 22-ին Միրզոյան գրադարանում կայացավ Հայաստանի ազգային կինոկենտրոնի կազմակերպած «Վերջին արդիները. Ռուդոլֆ Վաթինյանի ֆոտո - դիմանկարները» ցուցահանդեսը, որի շրջանակներում տեղի ունեցավ զրույց - քննարկում՝ ցուցահանդեսի համադրող Վիգեն Գալստյանի և լուսանկարիչներ Ալեք Լևասգանին ու Թորոս Խաչատրյանի մասնակցությամբ։

 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մեր օրերում անալոգ լուսանկարչության գոյատևման, դրա նշանակության և առարկայական նրբություններին վերաբերող հարցեր ու խնդիրներ՝ պատասխանելու համար հարցին, թե արդյոք որքանով է իմաստավորված լուսանկարների նման «արհեստային» արտադրումը՝ թվային դարաշրջանի, անսահման թվացող տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում:

 

Ցուցահանդեսում ներկայացված շուրջ 40 լուսանկարները տպագրվել են առաջին անգամ՝ կինո - նկարահանող (օպերատոր) Ռուդոլֆ Վաթինյանի վերջերս հայտնաբերված բնօրինակ սևապատկերներից (նեգատիվներից)։ Անցյալ տարի կյանքից հեռացած արվեստագետի բացակայությունը, ինչպես նաև 1970-ականներին արված սևապատկերների վիճակը զգալիորեն բարդացնում էր դրանց տպագրությունը։ Այնուամենայնիվ՝ արվեստագետի ստեղծագործական նպատակներին ու ժամանակաշրջանին համահունչ լինելու համար լուսանկարները տպագրվեցին անալոգ (քիմիական) մեթոդով, Երևանի Box Photo լաբորատորիայում, որի համար պահանջվեց շուրջ մեկ ամիս։

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը