Նոյեմբերի 05 2021

Ռուդոլֆ Վաթինյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի ներկաներից շատերը ճանաչեցին, իսկ շատերն արդեն գիտեին նրա ձեռագիրը: Շուրջ 40 լուսանկարների ընտրանուց բաղկացած այս ցուցահանդեսը միտված էր ներկայացնելու Վաթինյանի լուսանկարչությունը՝ որպես 1960-1980-ականների հայ արդի արվեստի ու մշակույթի ուշագրավ երևույթ։

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Վերջին արդիները. Ռուդոլֆ Վաթինյանի ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որը կգործի մինչև հունվարի 15-ը: Ցուցահանդեսին նախորդեց «Մոսկվա» կինոթատրոնի աստղային հրապարակում Ռ. Վաթինյանի աստղի բացումը, որն իրականացվում էր Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության և Երևանի «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի նախաձեռնությամբ:

 

Ցուցահանդեսն իրականացվում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, համադրող՝ Վիգեն Գալստյան։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը