Օգոստոսի 06 2021

 

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված «Երբ ես տխուր եմ» հայ-ֆրանսիական անիմացիոն ֆիլմն ընտրվել է լավագույն անիմացիոն կինոփառատոներից մեկի՝ «Օսկարի» որակավորում ունեցող՝ BIAF 2021 Բուչոնի միջազգային անիմացիոն կինոփառատոնի պաշտոնական մրցույթում, որն անցկացվելու է հոկտեմբերի 22-26-ը Հարավային Կորեայում: Շնորհավորում ենք ֆիլմի ստեղծագործական խմբին և մաղթում հաջողություն ու հաղթանակներ։

Ֆիլմն արտադրել է «Հոշկի ֆիլմ» ընկերությունը, համարտադրողը «Ֆոլիմաժ» (Ֆրանսիա) ընկերությունն է, ռեժիսորը՝ Լիլիթ Ալթունյանը, սցենարի հեղինակները՝ Լիլիթ Ալթունյանը և Արմինե Անդան, պրոդյուսերը՝ Արմինե Անդան, համա-պրոդյուսերը՝ Ռեժինալդ դե Գիյեբոնը, կոմպոզիտորը՝ Միքայել Ոսկանյանը:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը