Նոյեմբերի 01 2024
ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի և ՔԿ-ի աշխատակիցների նախաձեռնությամբ տեղի ունեցավ ռեժիսոր Հայկ Օրդյանի «Զուլալի» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմի ընտրությունը կայացվել էր Նարինե Աբգարյանի վեպի ընթերցում-քննարկումների արդյունքում։ Ֆիլմն ընդունվեց մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ, իսկ ցուցադրությանը հաջորդեց հանդիպում ստեղծագործական կազմի անդամների՝ ռեժիսոր Հայկ Օրդյանի և գլխավոր հերոսուհու դերակատար Հերմինե Ստեփանյանի հետ: Հայկ Օրդյանը ներկայացնելով ֆիլմի նախապատմությունը, խոսեց նաև ֆիլմի նկարահանման ընթացքում առաջացած խնդիրների մասին:
Միջոցառման երկրորդ հատվածում ցուցադրվեց «Ռեանիմանիա» միջազգային անիմացիոն փառատոնի ղեկավարության կողմից տրամադրված՝ ռեժիսոր Սառա Նավեսի «Ալմայի հոգեվիճակը» անիմացիոն ֆիլմը, որը նույնպես մեծ հետաքրքրությամբ դիտեցին բոլորը։ Միջոցառման նպատակն էր նպաստել ազատարզրկված կանանց ազատ ժամանակի արդյունավետ օգտագործմանը և մշակութային կյանքին հաղորդակից դարձնելուն, որը կկրի շարունակական բնույթ։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը