Ապրիլի 16 2024

Հայաստանի ազգային կինոկենտրոնում կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած Սերգեյ Փարաջանով-100 և Արամ Խաչատրյանի 120-ամյակներին նվիրված համահայկական դպրոցական մրցույթի հաղթողների պարգևատրումը: Մրցանակների արժանացան Եգիպտոսի Գալուստեան-Նուպարեան Ազգային Վարժարանի սաների ջանքերով նկարահանված «Պուպրիկները», «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի Մենուա Հովհաննիսյանի անվան դպրոցի ներկայացրած «Փրկենք արժեքները, որ արժեքներն էլ մեզ փրկեն» ֆիլմերը, և Երևանի Ն. Խաչատրյանի անվան թիվ 113 միջն. դպրոցի «Ծաղիկներ նկարող խելագար ծերուկը» ու «Երևակ» կրթահամալիրի «Արվեստի երանգները» անիմացիոն ֆիլմերը:


Ներկաներին ողջունեց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը՝ նշելով, որ անչափ ողջունելի է դպրոցականների ակտիվ մասնակցությունը մեր մեծերին նվիրված այս մրցույթին:


Հաղթող կրթօջախների ներկայացուցիչներին մրցանակներ շնորհեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սփյուռքի կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը և Կինոկենտրոնի փոխտնօրեն, մրցութային հանձնաժողովի անդամ Վարդան Աբովյանը:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը