Հունվարի 20 2024

Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որպես նախագծի գործընկեր, ուրախ է հայտարարել, որ  Գերմանիայի քաղաքներում  մեկնարկել է Ս. Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը,    որը շարունակվելու է մինչև այս տարվա ապրիլի վերջ։ 2024թ. հունվարի 20-ից սկսված միջոցառումները՝  կինոցուցադրումներ, ֆոտոցուցահանդեսներ, ինստալյացիաներ, քննարկումներ, տեղի են ունենալու հետևյալ հաջորդականությամբ․ 

 

Բեռլին՝  հունվարի 20-31-ը (ARSENAL կինոյի և վիդեո արվեստի ինստիտուտ e.V., «Արսենալ» կինոթատրոն), 

Մյունխեն՝  փետրվարի 9-28-ը (Կինոյի թանգարան),

Ֆրանկֆուրտ՝ մարտի 1-31-ը, 

Դյուսելդորֆ՝ ապրիլի 4-24-ը (Գերմանիայի կինոինստիտուտ և Կինոյի թանգարան DFF), 

Քյոլն՝ ապրիլի 12-27-ը  (Allerweltskino e.V Լյուդվիգի թանգարան)։

 

Բեռլինում «Արսենալ» կինոթատրոնում «Սերգեյ Փարաջանով․ Տեսողական արվեստի վիրտուոզը» խորագրով հետահայաց ցուցադրության ցանկում ներառված են եղել ռեժիսորի  Եռապատումը՝ «Հակոբ Հովնաթանյան», «Կիևյան որմնանկարներ» և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Աշուղ Ղարիբ» և «Սուրամի բերդի լեգենդը» ֆիլմերը: Հետահայաց ցուցադրություններ են տեղի ունենալու նաև գերմանական այլ քաղաքներում՝ Ֆրանկֆուրտում, Մյունխենում, Դյուսելդորֆում և Քյոլնում: 

 

Սակայն, հիշատակված միջոցառումներից զատ նախատեսված է նաև լրացուցիչ՝ «Փարաջանով-100՝ Գերմանիա»  նախաձեռնությունը․ Յուրի Մեչիտովի ֆոտոցուցահանդեսը՝ Մյունխենի Կինոյի թանգարանում՝ փետրվարի 9-28-ը, «Ինստալյացիա-ընթրիք Փարաջանովի հետ»՝ Դյուսելդորֆի HETJENS հախճապակու թանգարանում (ապրիլ/մայիս)։ Նախագիծը նախաձեռնել և համադրել է վրացի նկարիչ Իրինա Կուրտիշվիլին, որն ապրում և աշխատում է Գերմանիայում դեռևս 1990-ականների կեսերից։

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը