Սեպտեմբերի 26 2018
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է «Ֆիլմերի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» 2019թ. նոր կանոնակարգի նախագծի մշակումը կինոոլորտի մասնագետների հետ՝ հաշվի առնելով, որ 2018թ. համար գործող կանոնակարգը, լինելով մեկ քայլ առաջ ոլորտի կարգավորման գործում, այնուամենայնիվ ուներ մի շարք թերություններ, որոնք ակնհայտ դարձան քննարկման ընթացքում: Այս նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում հասարակական հիմունքներով և իրենց համաձայնությամբ ընդգրկվել են կինոոլորտի հետևյալ մասնագետները.
Նկատի առնելով, որ մինչև Հայաստանի Հանրապետության Կինոյի մասին օրենքի ընդունումը «Ֆիլմերի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգը հանդիսանալու է այս ոլորտում հիմնական փաստաթուղթը, կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված խումբը սկսել է իր աշխատանքները: Աշխատանքային խումբը նախագծի վրա աշխատելու ընթացքում, անհրաժեշտության դեպքում, իրավասու է դիմելու փորձագիտական խմբերի և անհատ փորձագետների, կինոոլորտի այլ մասնագետների:
Սեպտեմբերի 25-ից Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը աշխատանքային խումբն անցկացրել է վեց նիստ, որի ընթացքում քննարկվել են կանոնակարգի մի շարք դրույթներ:
Աշխատանքների ավարտից հետո նախագիծը կներկայացվի կինոոլորտի ներկայացուցիչներին՝ հանրային շնորհանդեսի միջոցով, որի ընթացքում հաշվի կառնվեն հնարավոր առաջարկները:
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը