26 September 2018

«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը նախաձեռնել է «Ֆիլմերի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» 2019թ. նոր կանոնակարգի նախագծի մշակումը կինոոլորտի մասնագետների հետ՝ հաշվի առնելով, որ 2018թ. համար գործող կանոնակարգը, լինելով մեկ քայլ առաջ ոլորտի կարգավորման գործում, այնուամենայնիվ ուներ մի շարք թերություններ, որոնք ակնհայտ դարձան քննարկման ընթացքում: Այս նպատակով Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում հասարակական հիմունքներով և իրենց համաձայնությամբ ընդգրկվել են կինոոլորտի հետևյալ մասնագետները.

 

  1. Աբովյան Վարդան /պրոդյուսեր/
  2. Անդա Արմինե /կինոպրոդյուսեր, դերասանուհի, գրող/
  3. Արփեն Անահիտ /կինոխմբագիր, սցենարիստ, գրող/
  4. Գալստյան Հովհաննես /կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր/
  5. Կարապետյան Մելիքսեթ /GAIFF Pro մասնագիտական հարթակի ղեկավար, կինոոլորտի փորձագետ/
  6. Հարությունյան Արմինե /անիմացիոն ֆիլմերի պրոդյուսեր/
  7. Մանուկյան Արայիկ /լրագրող, խմբագիր/
  8. Մովսիսյան Րաֆֆի /կինոգետ/

 

Նկատի առնելով, որ մինչև Հայաստանի Հանրապետության Կինոյի մասին օրենքի ընդունումը «Ֆիլմերի նախագծերի մրցույթների անցկացման և ֆինանսավորման» կանոնակարգը հանդիսանալու է այս ոլորտում հիմնական փաստաթուղթը, կինոկենտրոնի նախաձեռնությամբ ստեղծված խումբը սկսել է իր աշխատանքները: Աշխատանքային խումբը նախագծի վրա աշխատելու ընթացքում, անհրաժեշտության դեպքում, իրավասու է դիմելու փորձագիտական խմբերի և անհատ փորձագետների, կինոոլորտի այլ մասնագետների:

 

Սեպտեմբերի 25-ից Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը աշխատանքային խումբն անցկացրել է վեց նիստ, որի ընթացքում քննարկվել են կանոնակարգի մի շարք դրույթներ:

 

Աշխատանքների ավարտից հետո նախագիծը կներկայացվի կինոոլորտի ներկայացուցիչներին՝ հանրային շնորհանդեսի միջոցով, որի ընթացքում հաշվի կառնվեն հնարավոր առաջարկները:

 

 

 

 

Contacts

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Teryan 3a
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը