Հ. Թումանյան «Հեքիաթներ»

Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացումը բեմադրվել է 1981թ.-ին կինոյի և թատրոնի մեծանուն ռեժիսոր Հենրիկ Մալյանի կողմից: Մալյանի յուրահատուկ ոճով և ձեռագրով բեմադրված այս ներկայացումը լի է ազգային կոլորիտով և հումորով, թերևս այդ է պատճառը, որ «Հեքիաթներ» ներկայացումը բարձր է գնահատվել արտասահմանյան տարբեր երկրներում: 

Ներկայացումը մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոների՝ Եգիպտոսում, Ֆրանսիայում, Ռումինիայում, Իրանում, Գերմանիայում: 

Հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, ինչպես նաև Լատվիայում, Էստոնիայում, Ադրբեջանում, Բուլղարիայում, Սիրիայում, Լիբանանում, Ֆրանսիայում, Կանադայում: 

Հ. Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացումը Իրանում միջազգային թատերական փառատոնում արժանացավ գլխավոր մրցանակների 8 անվանակարգերում:

Ներկայացումը նախատեսված է 3-ից 93 տարեկան երեխաների համար: 

 

Ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան

Նկարիչներ՝ Էդուարդ Խարազյան, Հասմիկ Սևոյան

Դերասաններ՝ 

      Արա Սարգսյան

      Գեորգի Հովակիմյան

      Լևոն Մելոյան

      Լևոն Ղազարյան

      Սամվել Թոփալյան

      Վահագն Գասպարյան

      Մհեր Ղազարյան

      Աստղիկ Աբաջյան

      Քրիստինա Հովակիմյան

      Սիրանուշ Պետրոսյան

      Աննա Զաքարյան

      Արուսիկ Գրիգորյան

      Մարիամ Դավթյան

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը