ՑԵԽԸ

Ռեժիսոր(ներ) Վահան Գրիգորյան

Սցենարիստ(ներ) Վահան Գրիգորյան

Օպերատոր(ներ)Սուրեն Թադևոսյան

Տարեթիվ2021

Դերասան(ներ)Հրաչ Մովսիսյան, Լիզա Ազիզյան, Արծրուն Հարությունյան, Աստղիկ Աբաջյան

Պրոդյուսեր(ներ)Հայկ Թադևոսյան

Ընկերություն(ներ)ԲԻ ԱՓ

12 րոպե

 

Ռաֆայելը մոտենում է իր տանը։ Մուտքի մոտ սագ է նկատում։ Գյուղում ոչ ոք սագ չի պահում։ Երբ նա բացում է տան դուռը, սագը սողոսկում է ներս։ Առանց հանելու ցեխոտ կոշիկները Ռաֆայելը սագի հետևից մտնում է տուն և բռնում նրան։ Սենյակի մեջտեղում նկատում է, որ չի հանել կոշիկները։ Կռանում, հանում է կոշիկները և առանց մաքրելու իր թողած հետքերը դուրս է գալիս տնից ու բարձրանում սար։

Քիչ անց տուն է վերադառնում Ռաֆայելի կինը՝ Աշխենը և, տեսնելով անհետացող ոտնահետքերն ու դրանց վրայի փետուրները, հարևանուհիների հետ ենթադրում է, որ իր տուն հրեշտակ է մտել։

Երբ Ռաֆայելը վերադառնում է տուն, տանն արդեն հավաքված են լինում «հրեշտակի լուրը» լսած գյուղացիները։ Հասկանալով, թե ինչ է կատարվել, Ռաֆայելը որոշում է չխոստովանել, որ դրանք իր հետքերն են. անգամ կատակում է, թե հրեշտակի ոտնահետքի ցեխը հաստատ բուժիչ կլինի։ Խորհուրդ է տալիս հավաքել ու պահել այդ «բուժիչ» ցեխը։

Մեկ շաբաթ անց գյուղացիներն արդեն հերթ են կանգնում Ռաֆայելի տան մոտ, որպեսզի Աշխենը «բուժիչ» ցեխ քսի իրենց վրա․ այնքան են հավատում «հրեշտակային ցեխին», որ անգամ մատուռի շինարարություն են սկսում Ռաֆայելի տան բակում։

Ռաֆայելը լուրջ չի վերաբերվում իրողությանը, ﬕնչև որ գյուղացիները ﬕ օր չեն որոշում ցեխով բուժել ծանր հիվանդ ﬕ երեխայի՝ հրաժարվելով գնալ քաղաք՝ հիվանդանոց։ Ռաֆայելը պատմում է, թե ինչ է կատարվել իրականում, բայց նրան չեն հավատում։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • kinokentron@gmail.com
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը