ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՄՔԵՐԸ (2021թ.)

Ռեժիսոր(ներ) Հրայր Սարգսյան

Սցենարիստ(ներ) Հրայր Սարգսյան

Օպերատոր(ներ)Հրայր Սարգսյան

Առաջին ցուցադրություն2021

Դերասան(ներ)Էդիկ Պողոսյան, Արեգ Բալայան

Պրոդյուսեր(ներ)Լիանա Սմբատյան

Ընկերություն(ներ)Մարջինս Մեդիա

56 րոպե

 

Քանդակագործ Էդիկն ու լուսանկարիչ Արեգը, շրջելով Արցախի հետպատերազմյան գյուղերում, փորձում են ծանոթանալ պատերազմի թողած հետևանքներին, բերել դրանք առաջին պլան, ցույց տալ մարդկանց, թե ինչ է մեզ մնում, երբ պատերազմն ավարտվում է: Ֆիլմի հերոսները գտնում են մարդկանց, ովքեր կորուստներ են ունեցել պատերազմի հետևանքով, կամ գուցե ինչ-որ բան են գտել: Նրանք փորփրում են ուրվական տներն ու դպրոցները, ուսումնասիրում ու հավաքում առարկաներ, որոնք պատերազմի հետևանքով վնասվել են: Պատերազմն այնքան ներկա է այդ վայերում ու այդ մարդկանց ներսում: Արվեստի միջոցով իրենք փորձում են ազատվել իրենց պատերազմական տրավմաներից։ Ֆիլմը Էդիկի ու Արեգի էմոցիոնալ և պոետիկ ճամփորդությունն է հասկանալու մարդու ու պատերազմի հարաբերությունները: Եվ այդ ուղին փոխակերպում է իրենց:

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը