ՀՀ կառավարության որոշմամբ 2006 թվականին ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը մասնակցելով կինոարվեստի բնագավառում պետական մշակութային քաղաքականության իրականացմանը` շարունակում է հայկական կինոյի ավանդույթները, պահպանում, տարածում և զարգացնում է հայկական կինոարվեստը: Կինոկենտրոնը պետական ֆինանսական աջակցություն իրականացնող կազմակերպություն է, որն աջակցում է թե՛ լիամետրաժ, թե՛ խաղարկային և թե՛ անիմացիոն նախագծերի։
Միջպետական և միջազգային կազմակերպությունների հետ ունեցած պայմանագրերով կինոկենտրոնն աջակցում է երկրում իրականացվող համատեղ արտադրությանը, դեբյուտային ծրագրերի իրականացմամբ նպաստում է ստեղծագործական ներուժի բացահայտմանը, և ասպարեզ բերելով երիտասարդ կինոգործիչներին՝ ապահովում հայ կինոյի շարունակականությունը:
Մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով կինոկենտրոնը կազմակերպում է կինոարտադրողների պատրաստումն ու վերապատրաստումը, իրականացնում ուսումնամանկավարժական և մասնագիտական խորհրդատվական գործունեություն։
Միջազգային կինոկազմակերպությունների հետ գործակցությամբ կինոկենտրոնը ներկայացնում է հայ կինոն համաշխարհային կինոփառատոներում ու կինոշուկաներում, կազմակերպում է հայկական կինոյի օրեր, շաբաթներ ու տասնօրյակներ, նաև մշակում և սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում կինոարվեստի պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը նպաստող իրավական ակտերի վերաբերյալ։
Կինոկենտրոնն իրականացնում է հետևյալ գործառույթները՝ պետական ֆինանսավորմամբ խաղարկային ֆիլմերի, մուլտիպլիկացիոն կինոնկարների, դեբյուտային ֆիլմերի արտադրության աջակցում, կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանում, մասնակցություն՝ կինոշուկաներին և կինոփառատոներին։
Ծառայություններն իրականացվում են կինեմատոգրաֆիայի ծրագրով՝
«Կինոնկարների արտադրություն», «Ազգային կինոծրագրերի իրականացում», «Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններ»:
Ծրագրերի հիմնական նպատակներն են՝
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող կինոկենտրոնի ենթակառույցներից են Հենրիկ Մալյանի անվան թատրոնն ու Կինոդերասանի ստուդիան։
Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը