ՀԵՆՐԻԿ ՄԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿԻՆՈԴԵՐԱՍԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 

 

1975թ. Խաչատուր Աբովյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժնի Հենրիկ Մալյանի արվեստանոցում սովորելու ընդունվեցին տասներեք շնորհալի երիտասարդներ, որոնք իրենց վարպետի իմաստուն և փորձված աշխատանքի շնորհիվ ուսումնառության չորս տարիների ընթացքում ստեղծագործական վերելք ապրեցին: Եվ հենց այդ տարիներին Հենրիկ Մալյանի արվեստանոցում հիմք էր դրվում ապագա թատրոնի կազմին և խաղացանկին:

Հայֆիլմ կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիան ստեղծվեց 1980թ. օգոստոսի 27-ին՝ մեծանուն կինոռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի կողմից և ինքնատիպ ու առաջադեմ երևույթ դարձավ Հայաստանի 80-ականների մշակութային կյանքում:

Լինելով կայացած և հանրաճանաչ կինոռեժիսոր՝ Հենրիկ Մալյանը հաջողեց ստեղծել կինո և թատերական արվեստի պատկերավոր միջոցների յուրահատուկ սինթեզ, որն ինքնատիպ ոճ դարձավ բեմի վրա:

 

Թատրոնի խաղացանկում տարբեր տարիներին եղել են՝

 

1980թ. - «Իմ հայրենիքի խրատական հեքիաթները» ռեժ.՝ Հ. Մալյան

1981թ. - Հ. Թումանյան «Հեքիաթներ» ռեժ.՝ Հ. Մալյան

1981թ. - Դ. Դեմիրճյան «Քաջ Նազար» ռեժ.՝ Հ. Մալյան

1982թ. - Ջ. Բոկաչիո «Դեկամերոն» ռեժ.՝ Հ. Մալյան

1983թ. - Վ. Սարոյան «Իմ անունն Արամ է» ռեժ.՝ Հ. Մալյան

1983թ. - Ա. Չեխով «Քեռի Վանյա» ռեժ.՝ Դ. Հակոբյան

1984թ. - Բ. Նուշիչ «Ինքնակենսագրություն» ռեժ.՝ Մ. Ստեփանյան

1985թ. - Վ. Այգեկցի «Աղվեսագիրք» ռեժ.՝ Ս. Շահինյան, Հ. Մալյան

1985թ. - Ի. Շտոկ «Աստվածային կատակերգություն» ռեժ.՝ Ա. Ադամյան

1985թ. - «Ֆրանսիական պիեսների երեկո» ռեժ.՝ Ն. Մալյան, Մ․ Ստեփանյան, Ա. Ադամյան

1986թ. - Ն. Սայմոն «Երկրորդ ավենյուի կալանավորը» ռեժ.՝ Դ. Հակոբյան

1988թ. - Հր. Քոչար «Կարոտ» ռեժ.՝ Գ. Բաբայան

1989թ. - Ե. Օտյան «Ընկեր Փանջունի» ռեժ.՝ Գ. Բաբայան, Ն. Մալյան

1989թ. - Ջ. Արդեն «Խաղաղ հանգրվան» ռեժ.՝ Ն. Մալյան

2001թ. - Արամունի «Երթ ու դարձի տոմս դրախտի համար» ռեժ.՝ Մ. Ստեփանյան

2004թ. - «Ցեղի ֆիզիոլոգիան» ըստ Աղասի Այվազյանի պատմվածքների, ռեժ.՝ Ն. Մալյան

2007թ. - Ն. Գոգոլ «Ամուսնություն» ռեժ.՝ Վ. Խաչատրյան

2008թ. - Վ. Սարոյան «Պատմություններ գնացքում» ըստ Վիլյամ Սարոյանի պատմվածքների, ռեժ.՝ Ն. Մալյան

2010թ. - Լեռ Կամսար «Սաստիկ կոմունիստներ» ռեժ.՝ Մ. Ստեփանյան

2012թ. - Խ. Չալիկյան «Ռոսինանտ 2012» ռեժ.՝ Խ. Չալիկյան

2014թ. - Ջ. Պատրիկ «Սիրելի Պամելա»  ռեժ.՝ Ն. Մալյան

2015թ. - «Չտեսնված ներկայացում» ռեժ.՝ Ն. Մալյան / նվիրված թատրոնի 35 և Հենրիկ Մալյանի 90 ամյակներին

2017թ. - Մ. Դելապորտ, Ալ. դե լա Պատելյեր «Անունը» ռեժ.՝ Ն. Մալյան

2017թ. - Հ. Պարոնյան «Ատամնաբույժն…նորե՞ն» ռեժ.՝ Ժ. Բաբազյան

 

1988թ.-ից թատրոնը կրում է Հենրիկ Մալյանի անունը:

 

Թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի գրեթե բոլոր մարզերում, բարեգործական բազմաթիվ ներկայացումներ է խաղացել Երևանում, Գյումրիում, Արցախում, Վանաձորում, Սպիտակում, Ադլերում, Փարիզում, Լիբանանում, Սիրիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Լատվիայում, Ռուսաստանում, Էստոնիայում, Ադրբեջանում, Բուլղարիայում:

 

Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոների.

 

1992թ. - Եգիպտոսում կայացած «Էքսպերիմենտալ թատրոնների միջազգային փառատոնին» (Cairo International Festival for Experimental Theatre):

1996թ. - Գերմանիայում կայացած մանկապատանեկան թատրոնների միջազգային փառատոնին (Assitej World Project):

2000թ. - Ֆրանսիայում «Արևելք-Արևմուտք» փառատոնին (Festival <Est. Ouest>  Die/Drome):

2001թ. - Արամունու «Երթ ու դարձի տոմս դրախտի համար» (ռեժ.՝ Մ. Ստեփանյան) արժանացել է Կալիֆորնիայի նահանգի օրենսդրական ժողովի շնորհակալական վկայագրի:

2003թ.,  2004թ. - Հայաստանի «HIGF FEST» միջազգային թատերական փառատոնին:

2004 թվականից թատրոնը ղեկավարում է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Նարինե Մալյանը:

2004թ. - Ռումինիայի «Sibfest» միջազգային թատերական փառատոնին:

2004թ. - Թատրոնի Հ. Թումանյանի «Հեքիաթներ» (ռեժ.՝ Հ. Մալյան) ներկայացումը Իրանում «3th International of theater Isfahan» միջազգային թատերական փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակների՝ 8 անվանակարգում:

2004թ. - Ա. Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիան» (ռեժ.՝ Ն. Մալյան) արժանացել է «Արտավազդ» մեդալի:

2005թ. - Մոսկվայում «Новая Драма» միջազգային թատերական փառատոնին:

2007թ. - «Հայաստանի մշակութային տարի Ֆրանսիայում» ծրագրի շրջանակներում՝ հյուրախաղերով հանդես է եկել Փարիզում, Մարսելում:

2007թ. - Ն. Գոգոլի «Ամուսնություն» (ռեժ.՝ Վ. Խաչատրյան) ներկայացման դերակատարներից Սամվել Թոփալյանը արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ տարվա լավագույն երիտասարդ դերասան անվանակարգում:

2009թ. - Ըստ Վ. Սարոյանի «Պատմություններ գնացքում» ներկայացման բեմադրիչ Նարինե Մալյանը արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ տարվա լավագույն ռեժիսոր, Գեորգի Հովակիմյանը՝ լավագույն երկրորդ պլանի դերասան, Քրիստինա Հովակիմյանը՝ լավագույն երկրորդ պլանի դերասանուհի անվանակարգերում:

2010թ. - Կանադայի ՀԲԸՄ - Մոնրեալի մշակութային հանձնախմբի կողմից հրավիրվել է Մոնրեալ, որտեղ ներկայացրել է իր խաղացանկից երեք ներկայացում՝ Հ. Թումանյանի «Հեքիաթներ», Ա. Այվազյան «Ցեղի ֆիզիոլոգիան», Վ. Սարոյան «Պատմություններ գնացքում»:

2010թ. - Ըստ Վ. Սարոյանի «Պատմություններ գնացքում» ներկայացման համար Ն. Մալյանը «Թատրոն» անվանակարգում ստացել է Թեքեյան մշակութային հիմնադրամի ամենամյա մրցանակը:

2011թ. - «Ցեղի ֆիզիոլոգիան» ներկայացումը հրավիրվել է մասնակցելու Թիֆլիսի միջազգային թատերական փառատոնին:

2015թ. - «Սիրելի Պամելա» (ռեժ.՝ Ն. Մալյան) ներկայացումը արժանացել է «Արտավազդ» մեդալի՝   տարվա լավագույն ներկայացում անվանակարգում:

2016թ. - «Ցեղի ֆիզիոլոգիան» (ռեժ.՝ Ն. Մալյան) ներկայացումը ստացել է գլխավոր մրցանակ «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում:

2016թ. - «Ցեղի ֆիզիոլոգիան» ներկայացումը մասնակցեց «Թատերական Լոռի» փառատոնին:

2017թ. - Աբովյանի ամենամյա թատերական փառատոնի շրջանակներում ցուցադրվեց «Ցեղի ֆիզիոլոգիան» ներկայացումը:

2017թ. -  Հովհաննես Աբելյանի անվան հանրապետական թատերական փառատոնում ցուցադրվել է «Ցեղի ֆիզիոլոգիան»:

2018թ. - «Թատերական Լոռի» փառատոնի պաշտոնական բացմանը Հ.Մալյանի անվան թատրոնը հրավիրված էր իր «Հեքիաթներ» ներկայացումով:

2018թ. - Աբովյանի ամենամյա թատերական փառատոնի շրջանակներում ցուցադրվել է «Անունը» ներկայացումը:

2018թ. -  «Ատամնաբույժն…նորե՞ն» (ռեժ.՝ Ժ. Բաբազյան) ներկայացման դերակատար Վահագն Գասպարյանը արժանացել է «Արտավազդ»  մեդալի տարվա լավագույն երկրորդ պլանի դերասան անվանակարգում:

2019թ. - Հովհաննես Թումանյանի 150 ամյակի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ թատրոնը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայում և Ռուսաստանում՝ հայ հանդիսատեսին ցուցադրելով Հ. Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացումը:

2021թ. – Նարինե Մալյանի բեմադրած «Շրջված երազ» ներկայացումն արժանացել է Արտավազդ մրցանակի՝ տարվա լավագույն մանկական ներկայացում անվանակարգում:

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-35
  • kinokentron@gmail.com
  • Եզնիկ Կողբացի 83
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը