Նոյեմբերի 01 2023

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո Երևանում՝ նոյեմբերի 2-3-ը անցկացվելու է միջազգային համաժողով՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։


Հոբելյանական ծրագրերը՝ Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում, շարունակում են նորովի բացահայտել և վերագնահատել հարյուրամյա հայկական կինոժառանգությունը, կինոյի պատմության փուլերն ու դրանց կարևորությունը համաշխարհային կինոյի ներկապնակում։ Կարևոր այս կինոմիջոցառումն իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
 
Համաժողովին իրենց մասնակցությունն են ունենալու աշխարհի տարբեր երկրների՝ Եվրոպայի և Ասիայի, ոլորտի առաջատար մասնագետներ։ Համաժողովի նպատակն է մեկտեղել արտերկրի և հայրենական կինոոլորտի ներկայացուցիչներին, կինոյի պատմաբաններին, կինոգետներին և ոլորտն ուսումնասիրող մասնագետներին՝ քննարկելու կինոյի զարգացման, պահպանման ու տարածման նորագույն ուղիները նոր դարաշրջանում և ժամանակակից կինոյի զարգացման և տարածման, համարտադրության խնդիրները:   

 

Երկօրյա համաժողովը կանցկացվի հայերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով համաժամանակյա թարգմանությամբ:

 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը սիրով հրավիրում է ոլորտով հետաքրքրված բոլոր անձանց նոյեմբերի 2-ին և 3-ին, ժամը՝ 9:30-ից 18։00-ին մասնակցելու կինոյի այս կարևոր ու նշանակալից իրադարձությանը։

 

Հասցե՝ 19 Սայաթ-Նովա պողոտա` «Անի Պլազա» հյուրանոց, 2-րդ հարկ, «Անի» սրահ:

  

Միջազգային համաժողովի օրակարգը

Նոյեմբերի 2-3

Երևան, Հայաստան

Վայր՝ «Անի պլազա» հյուրանոց (Սայաթ-Նովա 19 փ)

 

 

 

 

 

 

 

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը