Փետրվարի 02 2023

 

Համաշխարհային պրեմիերայից հետո, հունվարի 30-ին տեղի ունեցավ ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի լիամետրաժ խաղարկային ֆիլմի «Լուկայի» բելգիական պրեմիերան Օստենդի (Բելգիա) կինոփառատոնում (Kinepolis-ում)։

 

Ցուցադրությանը ներկա էին դերասանուհի Ջերալդին Չապլինը, ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթը, գլխավոր պրոդյուսեր Փիթեր Բրոսենսը, Բելգիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանը:

 

Նշենք, որ ֆիլմում Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր երկու դերակատարներից մեկը հայ դերասան Սամվել Թադևոսյանն է, նրա խաղընկերներն են հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջերալդին Չապլինը, բազմաթիվ մրցանակների արժանացած դերասան Յոնաս Սմուլդերսը։ Ֆիլմը նկարահանվել է Սիցիլիայում՝ Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Բուլղարիայի, Հայաստանի համատեղ արտադրությամբ։ Հայկական կողմից Ֆիլմի համարտադրող (համապրոդյուսեր) է Անժելա Ֆրանգյանը (Դոկինո)։

 

ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

  • +374 (10) 52-20-32
  • +374 (10) 52-20-38
  • info@cfarmenia.am
  • Տերյան 3ա
×

Դուք չեք լրացրել բոլոր պահանջվող դաշտերը